Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:30
09.05.23
190

Որտե՞ղ է ստորագրվելու հայ-ադրբեջանական պայմանագիրը

Նիկոլ Փաշինյանը այսօր Հաղթանակի օրվա շքերթին է հետևել Կարմիր հրապարակում, բայց Վլադիմիր Պուտինը նրան առանձին չի ընդունել: Բրյուսելում կլինի հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ ռաունդը, հետո կողմերը Քիշնևում կհանդիպեն: 

Թեև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը լրագրողներին ասել է՝ հույս ունի, որ շուտով հանդիպում կկազմակերպվի նաև Մոսկվայում, հայկական կողմը տեղեկություն չունի նման հանդիպման կազմակերպչական աշխատանքների մասին: 

Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելն ու Քիշնևը ամեն մեկն իր կողմն է քաշում հնարավոր խաղաղության պայմանագիրը, իսկ պետդեպարտամենտը շտապում է հայտարարել, որ հենց իր հովանու տակ են կողմերը ստորագրվելիք պայմանագրի որոշ պայմաններ: