Լրահոս
Քաղաքական
13:30
07.02.23
91

Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունն է քննարկում ԱԺ-ն՝ առանց ընդդիմության

ՔՊ-ականներն այսօր քննարկում են «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտապնության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը: Ընդդիմությունը բոյկոտել է նիստը:

Գլխավոր դատախազը չի էլ թաքցրել, որ այս հարցը կարող էր չհասնել խորհրդարան: «Եթե Սեյրան Օհանյանը համաձայներ վաղեմության հիմքով գործը փակել, իմ այստեղ լինելը կլիներ ժամանակավրեպ»,- ասել է Աննա Վարդապետյանը: