Լրահոս
Քաղաքական
13:18
18.11.24
193

Ո՞ւմ է մատաղ անում Փաշինյանը և ինչպե՞ս. կադրային երկրաշարժ՝ կառավարությունում

Հայաստանի վարչապետը հաստատել է երեկվանից համացանցում մոլեգնող պաշտոնանկությունների շքերթը: Փաշինյանի խնդրանքով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ թողել են իրենց զբաղեցրած պաշտոնները համակարգային խնդիրների պատճառով։ Փաշինյանն ինքն է այդ մասին ասել՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով՝ առանց անուններ տալու: Չի նշել նաև, թե ինչպես է իր խնդրանքը փոխանցել այդ բարձրաստիճան պաշտոնյաներին:

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ վարչապետը «Վոթսափ» հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկել տարածքային կառավարման, ներքին գործերի նախարարներին, Պետեկամուտների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների նախագահներին ու էլի մի քանիսին: