Լրահոս
Իրավական
19:50
14.02.23
94

Ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ ողջամիտ նպատակ. Չարչյանի գործը դատարան կուղարկեն շուտով

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբանը պնդում է, որ բժիշկ-պրոֆեսորի դեմ հարուցված քրեական գործը ակնհայտ անհիմն է:

Նա դատախազության գործողությունները անտրամաբանական ու աննպատակ է անվանում: Պնդում է՝ եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչի Չարչյանին «Հաց բերողի» գործով, իբր, կեղծ բժշկական եզրակացություն տալու համար, Չարչյանին չեն կարող կալանավորել, քանի որ վաղեմության ժամկետը լրացել է: