Լրահոս
Աշխարհ
00:17
15.02.23
308

NYT-ը ցուցադրել է Ուկրաինայում ամերիկացի նախկին զինծառայողին ոչնչացնելու կադրերը

Img default alt hy

The New York Times (NYT) թերթը փետրվարի 14-ին հրապարակել է Ուկրաինայում կառավարվող հրթիռով ամերիկացի նախկին զինծառայող Փիթ Ռիդի ոչնչացման կադրերը:

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես պնդում է հրատարակությունը, Ռիդը մի խումբ մարդկանց հետ է, որոնք կանգնած են սպիտակ ֆուրգոնի կողքին, որին, ենթադրաբար, հարվածում է հակատանկային կառավարվող հրթիռը, որին հաջորդում է պայթյունը:

Նյութում նաև հաղորդվում է, որ Ռիդի մահը տեղի է ունեցել Արտյոմովսկում (Ուկրաինական անվանումը ՝ Բահմուտ)՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ):

Ուկրաինայում Ռիդի մահվան մասին փետրվարի 2-ին հայտնել էր ամերիկյան The Independent պարբերականը։