Լրահոս
Իրավական
21:45
10.12.24
260

Նուբարաշենում 17-ամյա երկու պատանիների են դանակահարել

Img default alt hy

Ոստիկանությունից հայտնում են․

 «Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ դեկտեմբերի 8-ի ժամը 21-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են ստացել 17 տարեկան երկու պատանի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 17-ամյա պատանիների հետ վիճաբանել են նույն փողոցի բնակիչ երեք եղբայրներ, որի ընթացքում էլ 23-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել պատանիներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»: