Լրահոս
Սպորտ
18:15
20.02.23
136

Նորից ու նորից. Նեյմարը հրապարակել է վնասված ոտքի լուսանկարը

Img default alt hy

«ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է իր ոտքի լուսանկարը՝ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լիլլի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո (4-3):

«Նորից ու նորից»,- գրել է Նեյմարը:

Ըստ նախնական տվյալների, Նեյմարը կվերականգնվի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղից առաջ, որը կկայանա մարտի 8-ից, սակայն այս հեռանկարը քիչ հավանական է:

31-ամյա Նեյմարը ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում 29 հանդիպման է մասնակցել և դարձել է 18 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ:

Paris Saint-Germain suffer Neymar Jr injury headache :: Live Soccer TV