Լրահոս
Քաղաքական
11:18
19.11.24
352

Նորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

Img default alt hy

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով Նորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նորայր Շողիկյանը։ 

«Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ, թողնում եմ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը:

Շնորհակալություն եմ հայտնում լրագրող գործընկերներիս, մամուլի քարտուղար կոլեգաներիս, նախարարության ամբողջ թիմին՝ շուրջ 9-ամսյա աշխատանքի համար: 

Մամուլի քարտուղարի պատասխանատու ու դժվարին աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալ եմ նախկին նախարար Գրիգոր Մինասյանին:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ այսօրվանից զբաղեցնելու եմ Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը»,- գրել է Շողիկյանը: