Լրահոս
Հասարակական
21:11
04.06.25
220

Նորագավիթում կնոջ դի է հայտնաբերվել

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 4-ին ժամը 11:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ թաղամասի տներից մեկի բակում կնոջ դի կա։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի երկհարկանի շենքի բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 69-ամյա Մ. Մ.-ի դին։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։