Լրահոս
Հասարակական
15:00
19.11.24
144

Նոր շարժասանդուղքներ են տեղադրվում Երևանի մետրոպոլիտենի Գործարանային ու Սասունցի Դավիթ կայարաններում

Img default alt hy

Նոր շարժասանդուղքներ են տեղադրվում Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նշվում է, որ պետության ընդհանուր ներդրումը 308 միլիոն դրամ է:

«Վերջին 2 տարվա ընթացքում Մետրոպոլիտենում ենթակառուցվածքների զարգացման համար ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում: