Լրահոս
Հասարակական
23:32
01.10.24
228

Նոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել՝ թափել աղբը

Բացառիկ մանրամասներ է հայտնի դարձել Հայլուրին՝ Շրջանային փողոցում երեխաների առևանգման փորձի մասին:

Զարուհի Սահակյանը զրուցել է դեռահաս տղաներից մեկի հոր հետ: Նա պատմել է, որ երեխաները դուրս են եկել աղբը թափելու, երբ 57-ամյա տղամարդը մեքենայով մոտցել է, առաջարկել իր մեքենայով ուղեկցել աղբավայր: Տղաներին կասկածելի է թվացել, որ տղամարդը ձեռնոցով է եղել: Տղամարդուն չի ճանաչում առևանգման փորձի ենթարկված երեխայի հայրը: Նա չի դիմել ոստիկանություն, քանի որ, իր խոսքով, երեխաները բռնության չեն ենթարկվել:

Դա պարզ է դարձել փողոցի տեսախցիկների ուսումնասիրությունից: Այդուհանդերձ ոստիկանները հայտնաբերել, կալանավորել են անչափահասներին առևանգել փորձած տղամարդուն: