Լրահոս
Քաղաքական
13:15
13.01.23
151

Նիկոլը ոչնչացնում է Հայաստանը․ Լիլիթ Գալստյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլը ոչնչացնում է Հայաստանը․ նա դա անում է անթաքույց, ինքնախոստովանական ցուցմունք տալով, թքած ունենալով օրենքի, բարոյականության և Սահմանադրության վրա։

Նա Հայաստանը ոչնչացնում է արդեն չորս տարի՝ համախոհաբար իր թիմի, իր ընտրողների և լռողների հետ։
Նա ոչնչացնում է մեր հազարամյակների ազգային նպատակները և անգամ փորձում է ջախջախել երազելու հնարավորությունը։

Ազգային նպատակները ջախջախելուն զուգահեռ, վստահաբար, նրա տերերը խորհուրդ են տվել ջախջախել նաև այդ երազանքներին տեր կանգնած, տեր կանգնող և այդ երազանքները բանաձևող ազգային ուժերին։

Դաշնակցության նկատմամբ վայնասունն ու հարձակումը հենց այս տրամաբանության մեջ է։ Սա այնքան հստակ է՝ թե՜ քաղաքական , թե՝ հոգեբանական իմաստով։ Մենք նրան հիշեցնում ենք իր ինչ և ով լինելը։ Սա դառնորեն ցավոտ է․․․

Իսկ պատմությունն ամեն բան արձանագրում է՝ անողոքաբար․ լցրու բանտերը դաշնակցականներով, բայց մեր ուղին պայքարն է, և ինչպես Սարոյանն էր 1936-ին ասում «Դաշնակցականները կռվեցան պետականության համար, դա իրենց դիտած միակ ուղին էր պահպանելու համար կեանքը, արժանապատւութիւնը և ցեղը»։

Այնպես է ստացվել, որ հարյուր տարի անց պատմությունը կրկնվում է, և մենք պայքարելու ենք պետականության, արժանապատվության և ցեղի համար։

Մեր թշնամին նույնն է, նույնն է մեր իղձը, նույնն է մեր կամքը․․․

Մնացյալը՝ պատմության աղբանոց»։