Լրահոս
Քաղաքական
16:40
19.02.23
88

Նիկոլ Փաշինյանը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է: