Լրահոս
Հասարակական
22:50
12.12.24
307

Փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության

Img default alt hy

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

Հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն՝ ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Առավել խնդրահարույց հատվածներում ծավալվել են առաջնային օգնության ժամանակավոր հենակետեր։