Լրահոս
Քաղաքական
12:00
18.11.24
289

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Img default alt hy

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ղազարյանը ներքին գործերի նախարար է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, մինչև նախարարության կազմավորումը 2020-ի հունիսի 8-ից եղել է ՀՀ ոստիկանության պետը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ ուժային կառույցների ղեկավարներ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։