Լրահոս
2022-01-22
-
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի համոզմամբ՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերը չեն արտահայտում վարակի իրական պատկերը«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը․ «Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 5812 թեստավորման արդյունքում: Քովիդը սրընթաց աճ է գրանցում։ Այս մասին ես ահազանգում էի իմ նախորդ գրառման մեջ։Ավելին17:3522.01.22 -
ՔաղաքականԼրագրողական կազմակերպությունները ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից պահանջել են ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համարԼրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել ԶԼՄ-ների հասցեին պատգամավոր Վահագն Ալեքսանյանի որակումների վերաբերյալ: Հայտարարության տեքստում ասված է․ «2022թ․ հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ Փաստորեն, մեղադրելով նրանց վիրավորանքներ ու ատելություն տարածելու մեջ, պատգամավորն ինքն է այդպիսի խոսքեր կիրառել, ընդ որում՝ մի քանի անգամ կրկնել է դրանք իր ելույթում ու վերահաստատել նաև հունվարի 21-ի նիստում։Ավելին17:2622.01.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորը ֆեյսբուքում հրապարակել է Կարմիր գրքում գրանցված ծաղիկԱզգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար՝ «դեղին ձնծաղիկ»։ Այն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկն է։ Դավոյանն իհարկե չի հայտնել անձամբ է գնել, թե՞ նվիրել են։ Չի բառացվում, որ անգամ անձամբ հավաքել է։Ավելին16:5022.01.22 -
ՄիջազգայինՌուսաստանի հետ գաղափարների «անկեղծ փոխանակումից հետո» ԱՄՆ-ն բաց է թողնում ՆԱՏՕ-ի դուռըԱվելին16:3622.01.22 -
ՀայաստանԱրցախում պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներՏարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը ստանա նոր մակարդակ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ`Արցախի պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք է այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցների հանդեպ։Ավելին16:1222.01.22 -
Միջազգային«Կենտրոնանում ենք ընտանիքի վրա». ծնվել է Պրիանկա Չոպրայի և Նիկ Ջոնասի առաջնեկըՀնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրան և ամերիկացի երգիչ, դերասան Նիկ Ջոնասն իրենց առաջնեկին են ունեցել։ Այս մասին Ջոնասը գրել է ինստագրամյան իր էջում՝ նշելով, որ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։ «Մենք խնդրում ենք` հարգեք մեր անձնական տարածքը մեզ համար այս հատուկ ժամանակահատվածում, որպեսզի կարողանանք կենտրոնանալ մեր ընտանիքի վրա»,- գրել է դերասանը։ Երեխան ծնվել է հունվարի 15-ին Հարավային Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում։ Զույգը դուստր է ունեցել, որի անունը դեռ հայտնի չէ։Ավելին16:1122.01.22 -
ՀայաստանՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դինԱյսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ-ն էր, ում այդ վիճակում հայտնաբերել է հայրը, երբ մտել է ննջասենյակ ու անկողնում նկատել է որդուն՝ խոհանոցային դանակով ինքն իրեն խփած վիճակում։ Հայրն ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են որդու մահը։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ամիսներ առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, զբաղվում էր շինարարական գոծերով։Ավելին16:0622.01.22 -
ՀասարակականՊոլիկլինիկաներից մեկում գողություն է կատարվել․ ոստիկանությունՀայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին դրված հեռախոսը:Ավելին15:4722.01.22 -
ՀասարակականՎագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դիԱյսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։Ավելին15:1822.01.22 -
Հասարակական«Կարմիր խաչն» ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ հասցնել Սյունիքի գյուղերԿարմիր Խաչն ամենագնաց մեքենանայով չի կարողացել սնունդ հասցնել Բարձրավան։ ԱԻՆ-ի և ԱԱԾ-ի սահմանապահ զորքերն են սնունդ հասցրել Սյունիքի գյուղեր։Ավելին15:0722.01.22 -
ՀայաստանԼուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքիցԱյսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիք է: Պսակադրությունը տեղի է ունենում Գեղարդում: Սիրով շնորհավորում ենք հրաշք զույգին ցանկանալով անսահման սեր և երջանկություն Orer.am-ը ներկայացնում է լուսանկարներ պսակադրությունից.Ավելին14:4622.01.22 -
Հայաստան27-ամյա փոխնախարարը իր ամուսնու ղեկավարն է դարձելԵրեկ՝ հունվարի 21-ին, Արդարադատության փոխնախարար է նշանակվել Արփինե Սարգսյանը։ «Oragir.news»-ը գրում է, որ նախքան փոխնախարար դառնալը Սարգսյանը զբաղեցրել է արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի պաշտոնը․ «Նոր փոխնախարարը ընդամենը 27 տարեկան է։ Նրա ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը ևս աշխատում է արդարադատության նախարարությունում, նա իր ֆեյսբուքյան էջում նշել է,որ նախարարությունում կոորդինատոր է աշխատում։ Ստացվում է, որ փոխնախարար նշանակված Արփինե Սարգսյանը իր ամուսնու ղեկավարն է»։Ավելին14:3622.01.22 -
ՀայաստանՊուտինն ու Փաշինյանը հեռախոասազրույց են ունեցելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները, այդ թվում ՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցեր: Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։ Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը` քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները: Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքի մասին:Ավելին14:0722.01.22 -
ԱրցախԱրցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետական նախարարը ողջունել է կենտրոնի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և կարևորել հատկապես երկարաժամկետ ու ինստիտուցիոնալ զարգացմանը միտված ծրագրերի շարունակականությունը:Ավելին14:0622.01.22 -
ՀայաստանԿրասնոդար-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել ենԿրասնոդար-Երևան չվերթը հետաձգվել է։ «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ Կրասնոդարից օդանավը Երևան կժամանի ոչ թե 12։50-ին, այլ 15։10-ին։ Երևանից Կրասնորդար մեկնումը կլինի ոչ թե 13։50-ին, այլ 16։00-ին։ Չդադարող ձյան առատ տեղումների պատճառով Կրասնոդարի միջազգային օդանավակայանը փակ է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Oդանավակայանն այս պահին մաքրվում է ձյունից։ Նշվում է, որ միայն անցած գիշեր հետաձգվել է 15 չվերթ։Ավելին13:2522.01.22 -
ՄիջազգայինԱռնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱմերիկացի աշխարհահռչակ կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը Լոս-Անջելեսում վթարի է ենթարկվել, հայտնում է «TMZ»-ն։ Ըստ տեղեկատվության՝ Շվարցենեգերի GMC Yukon-ը բախվել է Toyota Prius-ին, կինոդերասանի տանից մի քանի կիլոմետր հեռավարության վրա։ Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ վթարի մեղավորը Շվարցենեգերն է, ով լուսացույցի կարմիր լույսի տակ շրջադարձ է կատարել։ Շվարցենեգերը չի տուժել, իսկ մարդատար մեքենայի մեջ գտնվող կինը հոսպիտալացվել է։Ավելին13:1222.01.22 -
ՄիջազգայինԿորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեպքերն աճում ենԹայվանի կառավարությունը կարգադրել է խստացնել հսկողությունը՝ օմիկրոն շտամի ներքին փոխանցման դեպքերի աճի պատճառով, հայտնում է «Reuters»-ը: Ըստ Թայվանի կառավարության՝ անհրաժեշտ է գործել հիմա՝ կանխելու դեպքերի մեծ թվով ավելացումը, ծանրաբեռնվածությունը, չնայած ընդհանուր թվերը մնում են բավականին ցածր: Ամիսներ շարունակ վիրուսի քիչ դեպքերից հետո ամսվա սկզբից Թայվանում COVID-19-ի տեղական դեպքերի փոքր աճ է գրանցվել, գրեթե բոլորը օմիկրոն շտամի դեպքեր են, որը պայմանավորված է միջազգային օդանավակայանի աշխատողների՝ ժամանած ուղևորներից վարակվելու հետ:Ավելին12:5122.01.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 ԱՄՆ-ն «պարզ հասկացրել է» Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ն դռները չի փակելու | 22.01.2022Ավելին12:3022.01.22 -
ՀայաստանՆախկին նախարարները հոգեբուժարաններով չեն զբաղվել. Արման ԹաթոյանՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Հայաստանի հոգեկան առողջության կենտրոնների վիճակը՝ համեմատելով այն 2017-ին ՄԻՊ-ի գրասենյակի կողմից կատարած ուսումնասիրությունների հետ։ «Ցավոք, մեծ հաշվով գործնականում վիճակը նույնն է՝ սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ։ Արձանագրեմ, որ ինչ դրական փոփոխություն եղել է, կա՛մ դրվագային է, կա՛մ կապված է առողջապահության գործող նախարարի հետ, որովհետև նախկինում այս նախարարության մակարդակով զարգացումներ չենք ունեցել։ Իսկ միայն այս ժամանակահատվածում ոլորտը կարգավորելու համար ընդունվել է 12 ակտ»,- ասել է Թաթոյանը։ ՄԻՊ-ն այցելել է Սևանի ու Ավանի հոգեկան առողջության կենտրոններ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, Վարդենիսի հոգենյարդաբանական տուն-ինտերնատ։ Այցելող խմբերում եղել են ՄԻՊ աշխատակիցներ, հոգեբույժներ, հոգեբաններ, սոցաշխատողներ, իրավաբաններ։ Խմբերն արձանագրել են կենտրոններում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ կեղծված ստորագրություններ, մարդկանց հարկադիր կերակրում, սենյակների փակում և այլն։Ավելին12:1422.01.22