Լրահոս
Միջազգային
13:12
22.01.22
326

Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել

Img default alt hy

Ամերիկացի աշխարհահռչակ կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը Լոս-Անջելեսում վթարի է ենթարկվել, հայտնում է «TMZ»-ն։

Ըստ տեղեկատվության՝ Շվարցենեգերի GMC Yukon-ը բախվել է Toyota Prius-ին, կինոդերասանի տանից մի քանի կիլոմետր հեռավարության վրա։

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ վթարի մեղավորը Շվարցենեգերն է, ով լուսացույցի կարմիր լույսի տակ շրջադարձ է կատարել։ Շվարցենեգերը չի տուժել, իսկ մարդատար մեքենայի մեջ գտնվող կինը հոսպիտալացվել է։