Լրահոս

2022-01-23
  • Հայաստան
    Բռունցքների մեջ խեղդվող ընտանիքներ. Հայաստանում ընտանեկան ճգնաժամ է
    «Համբերության բաժակը» լցվում է 20 տարի անց, ու մարդիկ էլ չեն ուզում «մի բարձի ծերանալ»: Բռունցքների մեջ խեղդվող ընտանիքներ և հայ կանայք, որ հրաժարվում են լուռ տառապել: Ամուսնությունները հասունացել են, ամուսնալուծությունները՝ շատացել:
    23:26
    23.01.22
    Ավելին
  • Արցախ
    «Պարապ որ նստենք, կհասկանան, որ պարտվել ենք». Արցախցին՝ պատերազմից հետո
    Շուշիում թուրքին տեսած արցախցին իր տան դուռը չի փակում, որ թուրքը տեսնի՝ մենք մնալու ենք մեր հողում: «Պարապ որ նստենք, իրենք կհասկանան, որ պարտվել ենք»,-ասում է Արցախում տան ծուխը չկտրող Վալերին ու կանչում է՝ միասին անելու, ստեղծելու, որ ապրենք:
    23:26
    23.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թուրքիայից սպասվող ներդրումներ և սովորական հայկական սկանդալներ
    Ականջ ծամող բառապաշար՝ Հայաստանի ԱԺ-ում: Էկոնոմիկայի նախարարը երջանիկ ֆերմա է կառուցում, բայց կատակով: Ստամբուլ-Երևան չվերթով էլ սպասում են ներդրողներին և բուժվել ցանկացող թուրքերին: Իշխանությունն անում է, ինչ ուզում է, ընդդիմությունը՝ ինչ կարող է: Սովորական հայկական սկանդալներ:
    23:24
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչո՞ւ հիմա տվեց հրաժարական․ Ստեփան Դանիելյան
    Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել, գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին: «Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր. - ինչու հիմա տվեց հրաժարական, - ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել, - ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել, - խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում, - խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի' մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել, - գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել, - ինչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի», - եվ վերջապես, ինչու այլեւ «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։ Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։ Հ.Գ. Արմեն Սարգսյանի հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաեւ դրանց բովանդակությունից ելնելով կարծում եմ, որ սա պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով արված հրաժարական չէ»։
    23:20
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը․ Կարեն Քոչարյան
    Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է, որ ուղիղ 25 տարի առաջ այս օրերին վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը: «Դրանից մի քանի օր հետո նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը: Եվս մեկ տարի անց հրաժարական տվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ոչ մի նամյոկ չեմ տալիս... պարզապես որպես հին մարդ վերհիշեցի մեր ոչ վաղ անցյալի պատմությունը: Հ.Գ. Սահմանադրական փոփոխությունների ստարտը տրված է..»։
    23:14
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    38-ամյա վարորդը վթարի հետևանքով տեղում մահացել է (լուսանկարներ)
    Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 18:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 38-ամյա Հարություն Մանադարյանը, իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, մոտ 120 մետր բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում: Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով, Հ. Մանադարյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները, ապա այն պատգարակով մոտեցրելօպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային:
    23:07
    23.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հնարավոր է՝ Սարգսյանը չի ցանկանում իր ստորագրությունը դնել ինչ-որ փաստաթղթի տակ. Դանիելյան
    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չի բացառում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնից հեռանում է, քանի որ չի ցանկանում ստորագրել ինչ-որ փաստաթղթի տակ: Նման տեսակետ քաղաքագետը հայտնել է «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում՝ ներկայացնելով Սարգսյանի հրաժարականի հնարավոր վարկածները՝ ըստ վերջինի հայտարարության տողատակերի: «Տարբերակներից մեկն այն է, որ գուցե ինչ-որ փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ ինքը՝ որպես նախագահ, չի ցանկանում իր ստորագրությունը դնել: Նաև խոսում է քաղաքական ինչ-որ փոփոխությունների մասին, որոնց վրա ՀՀ նախագահն ազդելու հնարավորություն չունի, գուցե իշխող ուժն ինչ-որ սցենար է պատրաստում,՝ սահմանադրական փոփոխությունների կամ որևէ այլ: Չի բացառվում նաև, որ գուցե ինչ-որ արտաքին զարգացումներով է դա պայմանավորված, որովհետև ասում է, որ որպես ազգ մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Նաև խոսում է ազգային ճգնաժամի մասին, ու պարզ չէ՝ դա արդեն եղած ճգնաժամի մասին է, թե ինչ-որ նոր բան է սպասվում, որն ինքը սխալ է համարում»,- ասել է Դանիելյանը: Ընդ որում, խոսելով հնարավոր փաստաթղթի մասին, քաղաքագետը չի բացառել, որ այն կարող է կապված լինել հայ-թուրքական կարգավորման հետ: «Ի հայտարարության մեջ նախագահը նաև սփյուռքի մասին է ակնարկում, ու մենք հասկանում ենք, թե դա սփյուռքի համար ինչ քայքայիչ հարված կարող է լինել: Այլ պարագայում հրաժարականի մասին խոսելիս սփյուռքի վրա շեշտը դնելը տրամաբանական չէ»,- նշել է Դանիելյանը: Քաղաքագետը նաև չի բացառել, որ ՀՀ վարչապետի վաղվա ասուլիսում գուցե հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ հայտարարություն է սպասվում, ու նախապես հրաժարականի մասին հայտարարելով՝ Արմեն Սարգսյանը փորձում է կանխել իր հետագա մասնակցությունը դրան:
    23:01
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուռուտ գյուղում հրդեհ է բռնկվել
    Հունվարի 23-ին, ժամը 21:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
    23:00
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էսքան հացադուլ արեցի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց․ Մգեռ Արմենիա
    Երգիչ Մգեռ Արմենիան գրել է․ «Էսքան հացադուլ արեցի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց։ Կյանքը անարդար է»։
    22:55
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապօրինություն մինչև վերջին վայրկյանը․ Էդգար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է, որ հրաժարականի մասին հայտարարություն տարածած Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, 2022 թվականի հունվարի 23-ին, ոչ աշխատանքային հանդիսացող կիրակի օրը, ստորագրել է հրամանագիր, որով Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից․ «Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը ֆիզիկապես բացակայում է երկրից, բայց հրամանագրի տեքստի վրա դրված է նրա ստորագրությունը։ Հարց է առաջանում, թե ֆիզիկապես ինչ եղանակով է իրականացվել հրամանագրի ստորագրումը՝ հանրապետությունից բացակա եղած ժամանակ»։
    22:21
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դրված է Հայկական պետականության գոյության հարցը․ Արթուր Ղազինյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ինչու՞ հիմա, կիրակի օրով, երեկոյան . . . Մի քանի օր առաջ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ից 200 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի կայանի ֆինանսավորում էր ստացել, և հայտարարվեց, որ դա միայն սկիզբն է: Իրադարձությունները զարգանում են շատ արագ, իսկ հրաժարականն ակնհայտորեն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ: Մեկ բան անվիճելի է. Հայաստանում փոխվեցին քաղաքական իրողություններ, իսկ իրադարձությունների հետագա զարգացումը կարող է հանգեցնել ամբողջական իշխանափոխության: Պետք է լինել զգոն, սթափ ու շրջահայաց. դրված է Հայկական պետականության գոյության հարցը»:
    22:13
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոնց ստից և թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից և թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց․ Արմեն Աշոտյան
    Ոնց ստից և թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից և թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ «Համընդհանուր սարկազմից և անակնկալից անդին՝ երկու նախնական և փոխլրացնող դիտարկում. 1. Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։ 2. Այս քայլով նա ճանապարհը էլ ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում ամբողջությամբ կոնսոլիդացնելու համար, այդ թվում՝ կեղծ օրակարգ հանդիսացող սահմանադրական փոփոխություններով։ Հ. Գ. Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…», - նշել է Աշոտյանը։
    21:47
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»․ Ավետիք Իշխանյան
    Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը գրում է․ «ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Իր հայտարարության մեջ, արդեն նախկին նախագահը բացատրում է իր հրաժարականի պատճառները՝ «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ․․․» և այլն։ Նախկին նախագահը արդարանում է, թե ինչու, այնուամենայնիվ այսքան ժամանակ պաշտոնավարեց։ Ինքս լուրջ հարցեր ունեմ Արմեն Սարգսյանին․ -Պարոն նախկին նախագահ, երբ ձեզ առաջարկվում էր ՀՀ նախագահի պաշտոնը, դուք չէի՞ք կարդացել ՀՀ Սահմանադրությունը, և չէիք նկատել , այժմ ձեր կողմից նշվող պարտականությունների և լիազորությունների հակասությունները։ -Բերեմ միայն մեկ օրինակ․ Արդյո՞ք, ձեր լիազորություններից չէ՞ր բխում, Սահմանադրական Դատարանի (ՍԴ) լուծարման հակասահմանադրական օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել նույն ՍԴ։ -Ձեր նկատմամբ կասկածները հնչել են, հենց այն օրվանից, երբ դուք համաձայնեցիք ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը։ Այսինքն, այն ժամանակ դուք անզգա էիք վիրավորանքների հանդեպ, բայց այսօր հանկարծ բարձրացավ ձեր արժանապատվության զգացումը։ -Դուք, ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելիս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, նրան անվանեցիք հերոս։ Հետաքրքիր է, հետագայում նույնպես մնացիք այդ կարծիքին։ Երբ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացրեցին, դուք ծպտուն չհանեցիք։ -Դուք խոսում եք համերաշխության մասին։ Ինչ-որ չեմ հիշում, որ դուք վարչապետ կոչեցյալի և նրա հպատակների շուրթերով ընդդիմադիրների , այդ թվում, ձեր կողմից հերոս հռչակված Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին հակադրվեիք։ Եվ ես կարող եմ հաստատապես պնդել, որ դուք ձեր լռությամբ, փաստորեն հավանություն եք տվել, հասարակության մեջ աճող անհանդուրժողականությանը։ -Եվ վերջապես, հարց է առաջանում՝ ինչու՞ հրաժարականը հենց հիմա։ Ձեր փաստարկներն ինձ չեն համոզում։ Ես կհասկանայի, եթե դուք, նման, գուցե ավելի խիստ հայտարարություն անեիք և հրաժարական տայիք, երբ վարչապետ կոչեցյալի կոչով շրջափակվում էին Ազգային Ժողովը, դատարանները, երբ թխվում էին քրեական գործեր ընդդիմադիրների դեմ․․․և վերջապես, երբ կրեցինք խայտառակ պարտություն։ Այդ բոլոր իրադարձությունների ժամանակ, դուք կամ լռել եք, կամ վախվորած ասել, որ տեղյակ չեք եղել, այսինքն՝ լռելյայն համաձայնել, կամ ամեն գնով կառչած մնալ և վայելել, լիազորություններ չունեցող, բայց հաճելի պաշտոնը։ Եվ ես համոզված եմ, որ այս հրաժարականը ձեր որոշումը չի եղել։ Հավանաբար, իմանալով, թե ինչ հետևանքներ է ունենալու հայ-թուրքական մեղրամիսը, նաև որ այդ պայմանավորվածությունները արձանագրվելու են նոր սահմանադրության մեջ, դուք փորձում եք փրկել ձեր դեմքը, քանի որ, ինչպես նախկինում, չէիք ընդվզելու այդ ամենի դեմ և հավանաբար դուք նույնպես այդ ամենին համաձայն եք։ -Եվ վերջին հարցը․Ինչպես 1997թ․, այնպես էլ այժմ դուք հեռանալու եք Հայաստանից դեպի ձեր իրական հայրենիք՝ Անգլիա։ Հետաքրքիր է, որ Անգլիայում մշտական բնակություն է հաստատել ՀՀ նախկին դեսպան, վարչապետ և նախագահ Արմեն Սարգսյանը։ Այստեղ են ասել․ «Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»։
    21:43
    23.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թուրքի հետ «խորաթա» արածը չի հասկանում Թուրքիայի հետ բանակցողին. 311 կմ տագնապ
    Թուրք մոլլայի նամազն արթնացնում է հայկական Մարգարան: «Բայրաքթարների» երկրի հետ սերտ շփվող Հայաստանի իշխանությանը գյուղացին ասում է. «Երբ արյուն կա, չես կարող հարևան դառնալ: Թուրքն էլ կարում ա ամեն ինչի վրա իր դրոշակը տնգի»: Երեխա ժամանակ թուրքերի հետ «խորաթա» արած Լեռնիկ պապն էլ պատմում է՝ «մունդառն» ինչ է: Արմավիրից Շիրակ՝ հայ-թուրքական 311 կմ-անոց սահմանին ապրող մարդիկ անհանգիստ են. միջազգային առևտրում ազգային շահը էժան է գնահատվում:
    21:35
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սուրեն Պապիկյանի հարսանիքն արժեցել է առնվազն 20 միլիոն դրամ
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում, մի քանի անգամ գերազանցում է նրա աշխատավարձը, գրում է «Oragir.news»-ը․ «Պապիկյանը պաշտոնապես ստանում է 793 հազար 680 դրամ ամսական աշխատավարձ։ «Փարավոն» ռեստորանային համալիրում միջոցառումները միջինից թանկ արժեն։ Մեկ աթոռի նվազագույն արժեքը սկսվում է 15 հազար դրամից։ Կախված մենյուից՝ գինը կարող է ձգտել անվերջության։ Կոնկրետ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մեկ աթոռը արժեցել է 30 հազար դրամ, թեև մենյուն կազմվել է ավելի թանկ ճաշատեսակներից, սակայն ռեստորանը մեծ զեղչեր է արել։ Հարսանեկան արարողությանը հրավիրված է եղել 400 հյուր։ Հարսանիքի կազմակերպչական հարցերով զբաղվել է arpi wedding planner կազմակերպությունը։ Միայն կազմակերպչական ծախսերն այս ընկերությունում արժեն 1500 ԱՄՆ դոլար (714 հազար դրամ)։ Սակայն կան նաեւ հավելյալ ծառայություններ, որոնք ներառված չեն գումարի մեջ։ Օրինակ՝ կազմակերպությունն առաջարկում է նկարահանող ընկերություն, ու եթե հաճախորդը համաձայն է, դրա գինն ավելանում է վերը նշված գումարին։ Կոնկրետ arpi wedding planner կազմակերպությունը համագործակցում է Beautiful day ընկերության հետ։ Այն հարսանեկան արարողություններ նկարահանող ամենաէլիտար ու թանկարժեք ընկերություններից մեկն է։ Oragir.news-ը կապ հաստատեց ընկերության հետ ու փորձեց ճշտել, թե մինիմալ պահանջների դեպքում (2 տեսախցիկ, 2 լուսանկարիչ, դրոն, տեսանկարահանման կռունկ) ծառայությունն ինչ կարժենա։ Ընկերությունից հայտնեցին, որ նման փաթեթն արժե 3500 ԱՄՆ դոլար (1,666,000 դրամ), եթե նկարահանումը կատարվում է full hd թողունակությամբ, իսկ 4K թողունակությամբ դեպքում ծառայությունն արժենում է 4500 ԱՄՆ դոլար (2,142,000 դրամ)։ Ընդ որում, կազմակերպությունից մեզ հայտնեցին, որ նման փաթեթը նախատեսված է մինչև 200 հյուր ունեցող հարսանիքների համար։ Եթե հաշվի առնենք, որ Պապիկյանի հարսանիքին հրավիրված է եղել 400 հյուր, այս թվերը կարող ենք բազմապատկել երկուսով, ու ստացվում է 7000 կամ 9000 ԱՄՆ դոլար, միայն նկարահանումը։ Հարսանիքին ելույթ են ունեցել բազմաթիվ հայտնի երգիչներ, որոնցից մեկն էլ երգիչ Էրիկը, որի ծառայությունները սկսվում են 4 հազար դոլարից։ Բայց դա միայն 4 երգի դեպքում։ Թե քանի երգ է երգել Պապիկյանի հարսանիքին, հայտնի չէ։ Ամփոփենք, միայն հյուրերի թիվը, կազմակերպչական ընկերությունն ու նկարահանումը միասին արժեցել են 18 միլիոն 910 հազար դրամ ։ Սակայն սա ամենը չէ։ Այստեղ ներառված չեն հարսի շորի, մեքենայի վարձույթի, նվերների, երաժիշտների ու տորթի գումարները, որը մեզ պարզել ցավոք չհաջողվեց։ Ի դեպ, 2020 թվականի հայտարարագրում տարվա վերջին Պապիկյանն ուներ 8,368,988 դրամ, 4,901 ԱՄՆ դոլար, 4,432 եվրո բանկային հաշիվներում և 5,000,000 դրամ, 8,000 դոլար և 1,000 եվրո կանխիկ գումար։ 2021 թվականի հայտարարագիրը դեռ ներկայացված չէ»։
    21:30
    23.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Նյարդային պատերազմից՝ միջուկային աշխարհամա՞րտ. Կիևում սովորում են կրակել
    «Սմերչ» և «Ուրագան»՝ Դոնբասում: Կիևում մարդկանց սովորեցնում են կրակել ու ապաստարաններ են կառուցում: Ուկրաինուհի Մարիաննան Պուտինին խորհուրդ է տալիս՝ չերևալ իրենց կողմերում, իսկ Լավրովը 1,5 ժամ բացատրում է Բլինքենին, որ Ռուսաստանը ոչ թե հարձակվելու ցանկություն ունի, այլ պաշտպանվելու իրավունք: Մոսկվա-Վաշինգտոն նյարդային պատերազմը սպառնում է վերածվել միջուկային աշխարհամարտի: Համաշխարհային սարսափ՝ ուկրաինական ակցենտով:
    21:26
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Լոնդոնից
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը կիրակի երեկոյան հրաժարականի հայտարարություն էր տարածել, գտնվում է Լոնդոնում, ուր մեկնել էր տարեկան բուժզննում անցնելու նպատակով, հայտնում են «24News»-ի աղբյուրները: Ավելի վաղ հաղորդել էինք, որ նախագահը հանդես է եկել հրաժարականի մասին հայտարարությամբ։ «Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից: Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»:
    21:20
    23.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մինչև նորընտիր նախագահ ընտրելը պաշտոնը կստանձնի Ալեն Սիմոնյանը
    Համաձայն ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածի՝ մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը՝ այսինքն Ալեն Սիմոնյանը։
    20:44
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կահույքի խանութի տանիքում հրդեհ է բռնկվել
    Հունվարի 23-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 29/2 հասցեի դիմաց գտնվող կահույքի խանութի տանիքում, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։01-ին, մարվել՝ 17։36-ին։
    20:41
    23.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Գազպրոմ Արմենիան» հայտնել է Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած պայթյունների պատճառը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր Երևանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խառնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։ «Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։ Այս պահին հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը։
    20:39
    23.01.22
    Ավելին