Լրահոս
Հայաստան
14:36
22.01.22
3 703

27-ամյա փոխնախարարը իր ամուսնու ղեկավարն է դարձել

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 21-ին, Արդարադատության փոխնախարար է նշանակվել Արփինե Սարգսյանը։ 

«Oragir.news»-ը գրում է, որ նախքան փոխնախարար դառնալը Սարգսյանը զբաղեցրել է արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի պաշտոնը․

«Նոր փոխնախարարը ընդամենը 27 տարեկան է։ Նրա ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը ևս աշխատում է արդարադատության նախարարությունում, նա իր ֆեյսբուքյան էջում նշել է,որ նախարարությունում կոորդինատոր է աշխատում։

Ստացվում է, որ փոխնախարար նշանակված Արփինե Սարգսյանը իր ամուսնու ղեկավարն է»։