Լրահոս
Քաղաքական
16:50
22.01.22
1 016

ՔՊ-ական պատգամավորը ֆեյսբուքում հրապարակել է Կարմիր գրքում գրանցված ծաղիկ

Img default alt hy

Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար՝ «դեղին ձնծաղիկ»։ Այն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկն է։ Դավոյանն իհարկե չի հայտնել՝ ի՞նքն է գնել, նվիրե՞լ են, թե՞ անձամբ է հավաքել։

Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։

Մասնավորապես՝ անհետացման եզրին գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։

Տեղեկությանը արձագանքել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Գերատեսչության խոսնակ Անի Հակոբյանը գրել է․

«Հարգելի գործընկերներ, լրատվադաշտում տարածվում է լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավոր տիկին Դավոյանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկ»՝ Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղկի լուսանկար:

Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Տիկին Դավոյանն արդեն տեղյակ է խնդրի վերաբերյալ և պատրաստակամ է այսուհետ անձամբ հետևողական լինել տեսչական մարմնի աշխատանքի նկատմամբ:

Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում:

Տեղեկացնեմ նաև, որ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերի ժամանակ հաճախ պարզվում է, որ փողոցներում վաճառվող ծաղիկները հավաքված են ոչ թե բնության գրկից, այլ աճեցված են ջերմոցներում»: