Լրահոս
Հայաստան
13:25
22.01.22
167

Կրասնոդար-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Img default alt hy

Կրասնոդար-Երևան չվերթը հետաձգվել է։ 

«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ Կրասնոդարից օդանավը Երևան կժամանի ոչ թե 12։50-ին, այլ 15։10-ին։

Երևանից Կրասնորդար մեկնումը կլինի ոչ թե 13։50-ին, այլ 16։00-ին։

Չդադարող ձյան առատ տեղումների պատճառով Կրասնոդարի միջազգային օդանավակայանը փակ է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Oդանավակայանն այս պահին մաքրվում է ձյունից։ Նշվում է, որ միայն անցած գիշեր հետաձգվել է 15 չվերթ։