Լրահոս
Հասարակական
15:47
22.01.22
153

Պոլիկլինիկաներից մեկում գողություն է կատարվել․ ոստիկանություն

Img default alt hy

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին դրված հեռախոսը:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բջջային հեռախոսը գողացել էր 45-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը։

Հաղորդվում է, որ ներկայումս կատարվում է քննություն։