Լրահոս
2022-01-23
-
ՀայաստանՀյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ․ Ռոբերտ Հայրապետյան«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք օր առաջ պետք է պատասխան ստանան։ ՀՀ Պ նախարարի հարսանյաց հանդեսին հավուր պատշաճի ստուգվել ե՞ն ՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի N 02-Ն որոշման պահանջների կատարումը. Հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ, քանիսը ՊՇՌ բացասական արդյունքն հավաստող 72 ժամ վաղեմության թեստ և քանիսը հակամարմիններ ունենալու վերաբերյալ 24 ժամ վաղեմության տեղեկանք կամ առողջացման 90օրյա ժամկետը հավաստող ապացույց: Արդյոք մուտքը սրահ ապահովվել է անձնագրերի ստուգմամբ և դրանք 2-րդ կետում նշված տեղեկատվության հետ համեմատելով»:Ավելին12:1023.01.22 -
ՀայաստանՓաշինյանն իրավունք ունի Իլհամ Ալիևից փակ ծրարով պարգևավճար ակնկալելՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանիը գրել է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի Իլհամ Ալիևից փակ ծրարով պարգևավճար ակնկալել․ «Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում, բացի Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից, տեղեկատվություն է տեղադրված 2022 թվականի հունվարի 18-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Ուշագրավ է, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում, Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մտքերի փոխանակման ժամանակ, գոհունակություն է հայտնվել առ այն, որ իրավիճակը օպերատիվ կերպով հնարավոր է եղել կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը, իսկ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը գոհ է նրա գործունեությունից։ Գոհ լինելը չի կարելի բավարար համարել, ուստի Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ իրավունք ունի նաև Իլհամ Ալիևից պարգևավճար ստանալ՝ լավ աշխատանքի համար»։Ավելին12:0723.01.22 -
ՀայաստանԲազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում դարձել են ռեստորաններ․ Ժաննա ԱնդրեասյանԴպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին, գրել է ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։ Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց վերաբերյալ որոշում են կայացրել, որ ուղղակի մեկ տարի ավել կսովորեն։ Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ»։Ավելին12:0223.01.22 -
ՄիջազգայինՔիմ Քարդաշյանը կադրեր է ներկայացրել իր նոր նկարահանումներից Կարիբյան ծովի ափին (լուսանկարներ)Ամերիկյան հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոնկարահանումների է մասնակցել Կարիբյան ծովի ափեին: Ինչպես ներկայացնում է «Daily Mail»-ը, ուրբաթ տեղի ունեցած նկարահանումների ժամանակ Քարդաշյանը ցուցադրել է մարմինը երկու տարբեր լողազգեստով: 41-ամյա Քիմը, որը հանդիպում է հեռուստահաղորդավար Փիթ Դևիդսոնի հետ, ներկայացել է իր իսկ SKIMS ընկերության շարքի հանդերձներով՝ մարմնագույն և մուգ կապույտ:Ավելին11:5523.01.22 -
ՀայաստանԵրևանում պայթյուն է եղել՝ հրդեհի բռնկմամբ (լուսանկարներ)Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։Ավելին11:5323.01.22 -
Հայաստան15․000 դոլարանոց թամադա՞ հարսանիքին․ «Hraparak.am»«hraparak.am»-ը գրում է․ «Ինչպես հայտին է, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հարսանիքի հանդիսավարը Խորեն Լևոնյանն է, ով հայտնի է որպես «թանկարժեք» թամադա: Որոշ տեղեկություններով, նա հարսանիքներ վարում է 10-15 հազար ԱՄՆ դոլարով: Ժամանակին ընդդիմադիր գործիչ Պապիկյանի թիմակիցները արվեստի ներկայացուցիչներին մեղադրում էին իշխանական հարսանիքներին մասնակցելու մեջ»:Ավելին11:4923.01.22
2022-01-22
-
ՀայաստանԽոսել կարելի՞ է. լրագրողական կազմակերպություններն ահազանգում են՝ «ԶԼՄ-ներն իշխանության թիրախում են»Ժուռնալիստների միության նախագահն ահազանգել է, որ ազատ խոսքը ճնշելու համար իշխանականները ոլորտին առնչվող օրենքներ են միաձայն ընդունել:Ավելին23:0322.01.22 -
ՀայաստանՍուրճ՝ QR կոդով. քովիդ սահմանափակումներ՝ հանրային և ժամանցի վայրերումԱյսօրվանից հանրային և ժամանցի վայրեր այցելելու համար պարտադիր պետք է պատվաստված լինելու QR կոդ ունենալ: Կանոնները խախտելու դեպքում տնտեսվարողը կտուգանվի 100-ից 300 հազար դրամ:Ավելին23:0322.01.22 -
ՀայաստանSOCAR-ը գալի՞ս է Հայաստան. Սուրենավանում ադրբեջանական ներդրումներին սպասողներ կանԱդրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է, թե մտադրություն ունի Արարատի Սուրենավան գյուղում բիտումի արտադրությամբ զբաղվող հայ-ռուսական գործարանը գնել:Ավելին22:5522.01.22 -
Միջազգային«Ժելե աղջիկը». իրանցի 11-ամյա մարմնամարզուհու բացառիկ ճկունությունըԲացառիկ ճկունություն ունի իրանցի 11-ամյա մարմնամարզուհին: Ժելե մականունով հայտնի աղջիկը հույս ունի, որ 33-րդ ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալը Փարիզից Թավրիզ կտանի:Ավելին21:0222.01.22 -
ՄիջազգայինՌուսաստանն ու ԱՄՆ-ն պարզում են ագրեսորին. Դոնեցկում հիշեցնում են՝ «այստեղ ապրում են»Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական պատասխանատուների մեկուկես ժամանոց հանդիպումից հետո էլ ռուս-ամերիկյան լարվածությունը չի լիցքաթափվում:Ավելին20:5222.01.22 -
ՀայաստանՍուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանեկան տանգոնԱյսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն է: Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդում, խնջույքը «Փարավոն» ռեստորանային համալիրում է։Ավելին19:3822.01.22 -
ՀայաստանԻնչպես է Սուրեն Պապիկյանը դիմավորում հարսնացուինԱյսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն է: Պապիկյանի ընտրյալը դեռ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ նրա մամուլի խոսնակն է` Արմինե Մուրադյանը, որն այժմ աշխատում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։ Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդում, խնջույքը լինելու է «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։Ավելին19:1822.01.22 -
Հայաստան«Հեղափոխական հայեցակարգ»․ Մարիամ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակելՎարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Հեղափոխական հայեցակարգ»։ Լուսանկարներն արված են «Ծաղկունք» հյուրատանը։Ավելին19:0022.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Ադրբեջանական SOCAR-ին Սուրենավանում սպասողներ կան | 22.01.2022Ավելին18:3022.01.22 -
ՀայաստանԱմասիայում ՔՊ-ականների պահանջը ժամանակավրեպ է. ՏԸՀ–ն անփոփոխ թողեց իր նախկին որոշումըԹիվ 30 ընտրական հանձնաժողովն անվավեր չճանաչեց դեկտեմբերի 5-ին Ամասիա խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների և դեկտեմբերի 20-ին Ջեմմա Հարությունյանին համայնքի ղեկավար ընտրելու որոշումը: Քննելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԿԸՀ ներկայացրած դիմումը՝ հանձնաժողովը որոշեց անփոփոխ թողնել ավագանու անդամների ու համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ իր նախկին որոշումը։ Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ստացել Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած ՔՊ-ական անդամներից, որոնք ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակով նաև ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել` նոտարի կողմից վավերացված։ Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՔՊ-ականների պահանջը ժամանակավրեպ է։ «Ընդհանուր 15 մանդատ է բաշխվել, ինչքան և պահանջվում է ըստ օրենքի: Կուսակցությունը օրենքով սահմանված ժամանակահատվածում ոչ մի բողոք չի ներկայացրել ընտրական հանձնաժողով, նույնիսկ դատական կարգով չի բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Մանդատները բաշխվելուց, ընտրությունը կայացած համարելու որոշումից հետո նոր բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքը»,- նշել է Խաչատրյանը։ Նրա խոսքով`բողոքարկող կողմի ԿԸՀ ներկայացրած դիմումը կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել:Ավելին17:4922.01.22 -
ՔաղաքականՍերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնիցԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հունվարի 17-ին որոշմամբ, Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը:Ավելին17:4622.01.22 -
ՀասարակականԱրցախի ժողովուրդը մինչև այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչՀունվարի 21-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է ՄԱԿ-ի 2021 թ․ գործունեության վերաբերյալ զեկույցը։ Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ անդրադառնալով կազմակերպության գործունեությանը և գերակայություններին։ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերները ցույց են տալիս ՄԱԿ-ի դերակատարության մեծացման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի և իր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Որպես ահագնացող նոր միտումներ՝ մատնանշվել են միջազգային իրավունքի աղավաղումն ու նենգափոխումը՝ ուժի կիրառման, ինքնության հիմքով հանցանքների, ինքնորոշման իրավունքի ճնշման և պատերազմներից տուժած հանրություններին միջազգային հանրությունից մեկուսացնելու փորձերը։ Նշվել է, որ, չնայած գլոբալ զինադադարի վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին՝ այս նախաձեռնությունն իրականություն չի դարձել և «մեր տարածաշրջանում 2020 թ․ աշնանը մենք ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի դեմ բիրտ ագրեսիայի, ինչը բազում մահերի, բնակավայրերի ամբողջական ավերման, կենսական ենթակառուցվածքների ոչնչացման և խոշոր հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել»։ Ընդգծվել է, որ Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները, իսկ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի խոչընդոտումն ու քաղաքականացումը թույլ չեն տալիս ՄԱԿ-ին համապարփակ հումանիտար աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը։ Մհեր Մարգարյանն անդրադարձել է Covid-19 համավարակի առողջապահական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և մյուս հետևանքների հաղթահարման գլոբալ ջանքերը համակարգելու ու առաջնորդելու հարցում ՄԱԿ-ի դերակատարությանը։ Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում ընդգծվել է դեպի ծով ելք չունեցող երկրների կարիքներին առավել մեծ ուշադրության հատկացման անհրաժեշտությունը։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն աջակցություն է հայտնել նաև գլխավոր քարտուղարի կողմից բարեփոխումների օրակարգն առաջ մղելու ջանքերին՝ ուղղված ՄԱԿ-ի համակարգի ճկունության, ներդաշնակության և արդյունավետության բարձրացմանը։Ավելին17:4222.01.22 -
ՀայաստանՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենաՀունվարի 22-ին, ժամը 10:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա:Ավելին17:4022.01.22