Լրահոս
Հայաստան
16:06
22.01.22
1 421

Հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ․-ն էր, ում այդ վիճակում հայտնաբերել է հայրը, երբ մտել է ննջասենյակ ու անկողնում նկատել որդուն՝ խոհանոցային դանակով ինքն իրեն խփած վիճակում։  

Հայրն ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են տղայի մահը։