Լրահոս
Արցախ
14:06
22.01.22
96

Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ

Img default alt hy

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պետական նախարարը ողջունել է կենտրոնի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և կարևորել հատկապես երկարաժամկետ ու ինստիտուցիոնալ զարգացմանը միտված ծրագրերի շարունակականությունը: