Լրահոս
Հասարակական
15:18
22.01.22
590

Վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը ցրտահարվել է։ 

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը մշտական բնակության վայր չունեցող, 48-ամյա Տիգրան Այվազյանն էր։