Լրահոս
Միջազգային
16:11
22.01.22
110

«Կենտրոնանում ենք ընտանիքի վրա». ծնվել է Պրիանկա Չոպրայի և Նիկ Ջոնասի առաջնեկը

Img default alt hy

Ծնվել է հնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրան և ամերիկացի երգիչ, դերասան Նիկ Ջոնասն առաջնեկը։ Այս մասին Ջոնասը գրել է ինստագրամյան իր էջում՝ նշելով, որ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։

«Մենք խնդրում ենք` հարգեք մեր անձնական տարածքը մեզ համար այս հատուկ ժամանակահատվածում, որպեսզի կարողանանք կենտրոնանալ մեր ընտանիքի վրա»,- գրել է դերասանը։

Երեխան ծնվել է հունվարի 15-ին Հարավային Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում։ Զույգը դուստր է ունեցել, որի անունը դեռ հայտնի չէ։