Լրահոս
Միջազգային
12:51
22.01.22
128

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեպքերն աճում են

Img default alt hy

Թայվանի կառավարությունը կարգադրել է խստացնել հսկողությունը՝ Օմիկրոն շտամի ներքին փոխանցման դեպքերի աճի պատճառով, հայտնում է «Reuters»-ը:

Ըստ Թայվանի կառավարության՝ անհրաժեշտ է գործել հիմա՝ կանխելու դեպքերի մեծ թվով ավելացումը, ծանրաբեռնվածությունը, չնայած ընդհանուր թվերը մնում են բավականին ցածր:

Ամիսներ շարունակ վիրուսի քիչ դեպքերից հետո ամսվա սկզբից Թայվանում COVID-19-ի տեղական դեպքերի փոքր աճ է գրանցվել, գրեթե բոլորը օմիկրոն շտամի դեպքեր են, որը պայմանավորված է միջազգային օդանավակայանի աշխատողների՝ ժամանած ուղևորներից վարակվելու հետ: