Լրահոս
2022-01-22
-
Առողջապահական1 օրում արձանագրվել է մահվան 1 դեպքՀունվարի 22-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 940 նոր դեպք: Կատարվել է 5812 թեստավորում, առողջացել՝ 127 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350 897 դեպք, որոնցից 334 109-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7242 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1520 է. նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։: Ընդհանուր կատարվել է 2 669 792 թեստավորում։Ավելին11:1822.01.22 -
ՀայաստանՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենաՀունվարի 20-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում, Տաթև գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում, Առինջ, Ջրվեժ գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Շիրակ գյուղերում, Քուչակ-Ծաղկաշեն, Գետափ-Մարտունի, Երևան-Մեղրի, Ամասիա-Ցողամարգ, Ապարան-Լուսագյուղ, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին10:4222.01.22 -
ՀայաստանԳորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է. ԱԻՆՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:3022.01.22 -
ՀայաստանՊարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այս շաբաթ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, որը ցույց տվեց, թե ինչ մակարդակի խորհրդարանի հետ գործ ունենք։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանական ուժը ներկայացնող խմբակցությանը, որի ներկայացուցիչներից շատերը նորից ի ցույց դրեցին իրենց ցինիզմն ու «մակարդակը»: Ավելի ստույգ՝ վերջինիս բացակայությունը։ Եղան նաև հրահրումների փորձեր, որոնց նպատակն էր ընդհարումներ ու բախումներ ստեղծել խորհրդարանում, ու արդեն շոուն ապահովված կլիներ։ Հասկանալի է՝ բովանդակային ասելիք չկա, մյուս կողմից՝ հասկանում են, որ «փողոցային» մակարդակի, մանիպուլ յացիաների, բամբասանքի գծով իրենք անգերազանցելի են, դրա համար էլ «քայլողներն» այսպիսի գործելակերպ են որդեգրել ու աշխատում են այս դաշտ ներքաշել նաև ընդդիմությանը։ Բանական ցանկացած մարդ կհաստատի, որ նման պահվածքը անամոթության գագաթնակետն է, քանի որ արժանապատվություն ունեցողները խայտառակ կապիտուլ յացիայից հետո կամաչեին անգամ գլուխները բարձրացնել ու ամեն անգամ ներողություն կխնդրեին հայ ժողովրդին զրկանքների ենթարկելու համար։ Բայց դե, մենք խոսում ենք այլ մարդու ու այլ «թիմի» մասին: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ «քայլողների» խմբակցությունում, առավել ևս՝ կառավարությունում նույնիսկ զուգարան չեն գնում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության: Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը մեկ անգամ ևս հաստատեց նշյալը, ընդ որում՝ ոչ միայն Փաշինյանի՝ էկոնոմիկայի նախարարի հետ կապված հայտարարության առումով, այլև հենց իր՝ նշյալ «թիմի» շեֆի պահվածքի: Իսկ ի՞նչ են ասում Նիկոլն ու մնացած բոլոր «նիկոլները»: Նրանք իրենց անզուսպ պահվածքով ու շինծու վստահությամբ փաստացի ասում են՝ «ինչ անում ենք, լավ ենք անում», կամ՝ «ինչպես կուզենք, այնպես էլ կվարվենք»։ Դե, համարյա նույն տրամաբանությամբ, որ ժամանակին Փաշինյանն ասում էր՝ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Հետևանքները տեսանք: Ու հիմա չափազանց անհանգստացնող է, երբ իշխանության ղեկին հայտնվածները նորից նույն ոճին են անցել: Մի խոսքով, ստացվում է, որ իրենց համար ժողովուրդը, ինչպես ասում են, «եղած, չեղած՝ մի հաշիվ է», կարևորն իրենց նպատակներն են, պաշտոններն ու ցանկությունները, թեպետ նույն Նիկոլի ելույթների մեծ մասում դարձյալ շահարկվում է այդ նույն ժողովրդի անունը։ Թեպետ՝ հիմա մի փոքր ավելի քիչ, հատկապես ԱԺ և ՏԻՄ ընտրություններից հետո: Բանն այն է, որ մի կողմից՝ այդ ժողովուրդը դեռևս իրեն պետք չէ, դե, գուցե մինչև հանրաքվե, մյուս կողմից՝ այդ նույն «հպարտ ժողովրդից» Նիկոլը նեղացած է, քանի որ հիանալի հասկանում է, թե ինչի արդյունքում է ԱԺ ընտրություններում մեծամասնություն ստացել, իսկ ՏԻՄ ընտրություններում էլ, հասկանալի է, ձախողվել է ամբողջությամբ: Մի խոսքով՝ Նիկոլը կորցրել է նաև էլեկտորատը, ու հիմա նա այլևս ո՛չ սիրում է, ո՛չ էլ խոնարհվում է «հպարտ քաղաքացիների» առաջ: Անկեղծ ասած՝ նախկինում էլ չի սիրել, ուղղակի այդպես է պետք եղել: Ավելին, ներկայումս Նիկոլն ու իր «թիմը» անթաքույց ցույց են տալիս, որ 2018 թվականին պարզապես կարողացել են մանիպուլացնել և հաղթել ժողովրդին, հիմա էլ շարունակում են իրենց հաղթարշավը՝ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի առջև, նույնիսկ հպարտանալով, թե ինչքան շատ են եղել տուգանվողները: Փաստորեն, լավ էլ «տուգանքի մատերիալ» է «սիրելի ժողովուրդը»: Սա արդեն վաղուց լիովին օրինաչափություն է դարձել: Օրինակ՝ վերջերս, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանում տեղ գտած՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու համար վճարելու հետ կապված ձևակերպումը, ապա դրանից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այդ որոշումն իրենց հաղթանակն է։ Եթե խոսվում է հաղթանակի մասին, ապա առաջին հերթին հարց է առաջ գալիս՝ ո՞ւմ նկատմամբ։ Պատասխանը պարզ է՝ իրենց ընդդիմախոսների, իսկ իրականում՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք. սա այն իշխանությունն է, որ հայտարարում էր, թե հող է ժողովրդի ոտքերի տակ և յուրաքանչյուր հարց քննարկելու է ժողովրդի հետ: Զավեշտալի կլիներ այս ամենը, եթե այսքան տխուր չլիներ... Կարճ ասած՝ այս իշխանություններն ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են ժողովրդի հետ, հաղթանակ են տանում սեփական ժողովրդի նկատմամբ, ու, եթե պետք լինի, ապա Փաշինյանը կարող է հանգիստ, առանց աչքն անգամ թարթելու ներկայացնել, որ այդ ամենը իրենք կատարում են «ժողովրդի անունից» ու ամենակարևորը՝ «ժողովրդի համար»։ Հա, ու անպայման հավելելով՝ «ինչ ուզում, այն էլ անում ենք»: Էլի ձեզ համար, սիրելի՛, թանկագի՛ն «հպարտ քաղաքացիներ», որ գնալով ավելի աղքատ եք դառնում, իսկ իշխանավորները վայելքների մեջ են: Դուք չեք հասկանում, իշխանությունը ձեզ անպայման պետք է հաղթի, այդպես է պետք: Ոչինչ, որ նրանք պարտվել են պատերազմում, ոչինչ, որ դարձել են հազարավոր հերոսների զոհվելու պատճառ, ոչինչ, որ մեր հայրենիքի զգալի մասի կորստի պատճառ են դարձել, ոչինչ, որ երկիրը հասցրել են անդունդի պռնկին, ոչինչ, որ թշնամու հոխորտանքների դեմ դարձել են «կուռկուռի ձագ», ոչինչ, որ անզոր են պաշտպանելու մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Կարևորը, որ նրանք կարողանան ներսում «հաղթել»՝ ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին, ընդհանրապես բոլորին, այդ թվում ու հատկապես նրանց, որոնք դեռ շարունակում են զորակցել սրանց, այսինքն շարունակում են հաճույքով պարտվել»:Ավելին10:1822.01.22 -
ԱրցախԱրցախից ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխայի կյանքին վտանգ չի սպառնումԱրցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ ԲԿ-ից հայտնում են, որ երեխայի մոտ առկա է ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում։ Վիճակը գնահատավում է կայուն ծանր։ Կյանքին վտանգ չի սպառնում։ Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: ԱՀ կառավարությունը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ուղղաթիռի տրամադրման խնդրանքով, որը բավարարվել է նրանց կողմից, սակայն երեկվա վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի է ունեցել այսօր առավոտյան:Ավելին10:0922.01.22 -
ՀայաստանՊալաչը Ռոմանոս Պետրոսյանի հետ լարվածության պատճառով կորցրել է բիզնեսը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջև հետընտրական լարվածության պատճառով գործարարը կորցրել է բիզնեսը՝ զրկվել է Աբովյան-Երևան տրանսպորտային գծի սպասարկումից, որը «Քինգ դե լյուքս» ընկերությունն իրականացնում էր 261 համարի ավտոբուսներով։ Գրել էինք, որ Աբովյանում ՏԻՄ ընտրություններից և ՔՊ-ի պարտությունից հետո «ռազբորկաներ» են սկսվել՝ Պալաչը, որը հավակնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնին, ձախողման համար մեղադրել է Ռոմանոս Պետրոսյանին՝ ասելով, որ սխալ էին Պաշի թեկնածությունն առաջադրելը և մարզում ֆեոդալական կարգեր հաստատելու փորձերը։ Ռոմանոսն էլ որոշել է նրան պատժել․ իր ընկերոջ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի միջոցով թիվ 261 երթուղային գծի համար մրցույթ են հայտարարել ու Պալաչին չեն տեղեկացրել։ Մրցույթը շահել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը։ Ուշագրավ է, որ գիծը դեռևս չի գործի, քանի որ շահող ընկերությունը նոր պետք է ավտոբուսներ ձեռք բերի։ Մինչդեռ Ռոմանոս Պետրոսյանը 2020-ին Պալաչին համոզել էր, որ ներդրում անի՝ գիծը կտան իրեն, և նա 650 հազար եվրոյի ավտոբուսներ էր ձեռք բերել։ ՏԿԵ նախարարությունից ասել են, որ կարող են գիծը սպասարկել, մինչև մրցույթում շահած ընկերությունն ավտոբուսներ գնի, սակայն նա չի համաձայնել, և հունվարի 17-ից 261 համարն այլևս չի աշխատում։ Պալաչը հեռացել է Հայաստանից»։Ավելին10:0622.01.22 -
ՀայաստանԴավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում «փակել են» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննության ընթացքը: Որոշման պատճառը եղել է այն, որ քաղաքական իշխանության համաձայնությամբ է ամեն ինչ կատարվել: Ինչի՞ մասին է խոսքը: ArmLur.am-ը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 11 օր անց պաշտոնից ազատված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գնալուց առաջ իր թիկնապահ Կարենին հորդորել է ազատման դիմում գրել եւ իր հետ հեռանալ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին ասել է, թե կարող է թիկնապահին չազատել պաշտոնից, եւ նա իրավունք կունենա շարունակել իրականացնել Տոնոյանի անվտանգության ապահովման աշխատանքները: Դավիթ Տոնոյանը համաձայնել է: Ամիսներ անց, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորում է Դավիթ Տոնոյանին, Պաշտպանության նախարարությունում Դավիթ Տոնոյանի դեմ նոր գործընթաց են սկսում, թե ինչու է նա պաշտոնից ազատվելուց հետո շարունակել թիկնապահով շրջել: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից թուլատրում է նախկին ՊՆ-ին թիկնապահ ունենալ պետության հաշվին, մյուս կողմից՝ թերեւս «թաքուն հրահանգում է» պատժել բյուջեի հաշվին թիկնապահ ունենալու համար: Այսպիսով, ՊՆ-ում սկսում են ստուգել պաշտպանության նախկին նախարարի և նրա թիկնապահի այդ գործողությունների օրինականությունը ծառայողական քննությամբ: Ամիսներ հետո նույնքան ծածուկ էլ փորձում են կոծկել քննությունը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, որոնք մինչ օրս կալանքի տակ են, իսկ գործը դատարանում է»:Ավելին10:0322.01.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանը գնելու բանակցություններ է վարում։ «Գոլոս Արմենիի» Միջազգային հարթակներում իշխանությունն, իր լռությամբ ու անգործությամբ, օգնում է Թուրքիային ու Ադրբեջանին խուսափել 44-օրյա պատերազմում վարձկանների ներգրավման համար պատասխանատվությունից։ «Փաստ» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մարդիկ աշխատանքի են ընդունվում միայն ՔՊ կուսակցությանն անդամակցելու կամ կուսակցության քարոզն անելու պայմանով: «Հրապարակ» Շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջեւ հետընտրական լարվածության պատճառով գործարարը կորցրել է բիզնեսը՝ զրկվել է Աբովյան-Երեւան տրանսպորտային գծի սպասարկումից: «Ժողովուրդ» ՊՆ-ում «փակել են» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննության ընթացքը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:Ավելին10:0022.01.22
2022-01-21
-
ՀայաստանԵլքը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ․ Արման ԹաթոյանԱդրբեջանական զինված ծառայողները բացահայտ հանցավոր արարքներով 2021թ. նոյեմեբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները. ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները, ահազանգում է ՀՀ ՄԻՊ-ը։ Թաթոյանը հայտնում է, որ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ․ «Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞: Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք: ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար: Բա ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն: Բա սա առողջության պահպանման ու կյանքի իրավունքի հարց չէ՞: Այստեղ արժանապատվության հարցեր չկա՞ն: Սրան գումարած՝ թե՛ Գորիսի, թե՛ Կապանի դեպքում նշված գյուղեր տանող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից: Դիտարկվող է դարձել նաև Կապանի Գեղանուշ գյուղը, որով այդ ճանապարհը տանում է դեպի Ճակատեն ու մյուս գյուղերը: Այդ երկրի զինվորականների ուղիղ թիրախի ներքո են: Այսինքն՝ ապահովված չէ նաև անվտանգությունը: Ու ինչու՞ պետք է ադրբեջանական զինված ծառայողների, իշխանությունների որևէ հիմք չունեցող, պարզապես հանցավոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն: Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու ի՞նչ աստիճան է դժվարանալու մարդկանց կյանքը: Բա սա չի նշանակու՞մ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու, դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրությունը կարող է ազնիվ կամ իրական լինե՞լ: Այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում: Բա ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելը «ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը: Բա մարդկանց պատճառվող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգությունն ու մարդու իրավունքները կարելի՞ է մարդուց կտրել: Հակառակը՝ պետության ուղիղ պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել այդ իրավունքները, ամեն ինչ անել, որ մարդուց անվտանգությունը չկտրվի ու չքաղաքականացվեն մարդու իրավունքների հարցերը: Հակառակ դեպքում ուղղակի անվտանգությունից էլ ամբողջությամբ կզրկվենք: Պետք է նրանց հեռացնելու ուղղությամբ աշխատել, որ մեր բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները վերականգնվեն: Այնպես որ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ: Մեր քաղաքացիները, մեր ողջ երկրի խաղաղ բնակչությունը չպետք է զրկանքներ կրի տարիների խորքից եկող հայատյացության քաղաքականություն տանող ադրբեջանական իշխանությունների պատճառով: Մենք ունենք մեր իրավունքները պաշտպանելու, արժանապատիվ ապրելու օրինական իրավունքներ: Միջազգային կանոնները դա անել թույլ են տալիս. ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու մյուս կառույցների կանոններ»:Ավելին23:2121.01.22 -
ՀայաստանՍուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր»Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հայտնում է ՊՆ-ն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։Ավելին22:5121.01.22 -
ՀայաստանՏղա է, բայց ոչ Գևորգն է, ոչ Կարենը. պատերազմում 2 որդի կորցրած Արևիկին նորից մամա են ասելու44-օրյա պատերազմում երկու որդուն՝ Գևորգին ու Կարենին կորցրած ընտանիքը նորից ոտքի է կանգնում: Զավակներին կորցրած Արևիկը մայրանալու ուժ է գտել: Թոռնատեր կինը տղա է ունենալու: Ասում է՝ լաց ու ծիծաղ խառնվել է իրար: Իրեն նորից «մամա» կասեն:Ավելին22:2121.01.22 -
ՄիջազգայինԹուրքիան «ջնջում է» Հայոց ցեղասպանությունը՝ առանց նախապայմաններիԿարո՞ղ է սրընթաց զարգացող հայ-թուրքական բանակցությունների մի փուլում պարզվել, որ սահմանը բացելու, առևտուր անելու դիմաց Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության պահանջատիրությունից: Եղեռնը ժխտելը Թուրքիայի համար սկզբունք է, սերունդերով փոխանցված պետական քաղաքականություն»՝ ասում են թուրքագետները:Ավելին22:0121.01.22 -
ՀայաստանԱրջերն ու այծերը ողջ են, 3 անգղ՝ ոչ. կենդանիների անկման նախնական վարկածը՝ թունավորումԿենդանաբանական այգում 2 սպիտակագլուխ և սև անգղերի անկման պատճառը քրոնիկ թունավորումը վերջնական եզրակացության համար կենդանիների նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն:Ավելին22:0021.01.22 -
ՀայաստանԹշնամի հարևանները. սահմանի զատման ու գծման կանոնը «Հայաստանի ու Ադրբեջանի մասին չէ»«Թուրքիայի նախաձեռնած պրոցեսը, որում հայտնվել է Հայաստանը՝ բերելու է կատաստրոֆիկ հետևանքների»,- սա խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների կարծիքն է: Ընդդիմադիրները դեմ են՝ թուրքական նախապայմաններով վարվող բանակցային գործընթացին: Իսկ նախապայմաններից մեկն այն է, որ հայ-թուրքական բանակցութուններին ներգրավված է լինելու նաև Ադրբեջանը:Ավելին22:0021.01.22 -
ՄիջազգայինՌուսաստան-ԱՄՆ փակ հանդիպում. Կիևում թռուցիկներ են բաժանում՝ ինչ պետք է անել պատերազմի դեպքումՈւկրաինայի շուրջ Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման հավանականությունը մոտենում է անդառնալիության կետին: Ինչպես պատկերավոր ձևակերպում են փորձագետները՝ «կողմերը քայլում են շեղբի վրայով»: Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունը տեղեկություն է տարածել, թե Ուկրաինան Դոնբաս է տեղափոխել «Սմերչ» և «Ուրագան» համազարկային ռեակտիվ կայաններ ու պատրաստվում է հարձակման:Ավելին21:5921.01.22 -
ՀայաստանՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոր տեղակալ ունիՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոր տեղակալ ունի։ Նա Արփինե Սարգսյանն է, ում նշանակման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։ Սարգսյանը Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն էր։ Փաշինյանն այսօր՝ հունվարի 21-ին, արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին:Ավելին20:4921.01.22 -
ՀայաստանԳերեզմանների համար վճարումը կարվի առցանց․ դատախազությունը պայքարում է կոռուպցիայի դեմԵրևանի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների նպատակով հողահատկացումների, այլ ծառայությունների ոլորտում շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներին վերջ տալու համար Երևանի դատախազն առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։ Առաջարկվել է գերեզմանատների տարածքը չափագրել լիցենզավորված չափագրողների կողմից, առանձնացնել դեռևս չտրամադրված տարածքներն առանձին-առանձին այն չափերով, որոնք օրենքով սահմանված են, համարակալել տարածքները և հուղարկավորության համար տրամադրել հերթական համարներով: «Այս կառուցակարգը կբացառի ավելի «լավ» կամ նախըտրելի տարածքը կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում որոշակի անձանց տրամադրելու, սահմանված չափից ավելի մեծ տարածք տրամադրելու կամ գերեզմանատան տարածքից դուրս համայնքներին, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները որպես գերեզմանատեղի տրամադրելու ռիսկը»,- ասում է Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանը։ Առաջարկվել է նաև մշակել գերեզմանատներում հուղարկավորության թույլտվություն տալուց առաջ ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու մեխանիզմ։ Ըստ դատախազության՝ դա կվերացնի գերեզմանի վարիչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով գերեզմանատեղի տրամադրելու հնարավորությունը: Երևանի քաղաքապետին առաջարկվել է վերացնել նաև գերեզմանատան վարիչի համար կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունը, որով նա բիզնես ծառայություններ է մատուցում։ Ստեղծվելու է նման ծառայություների մատուցման համար նախատեսված էլեկտրոնային հարթակ, և ծառայությունների գումարները գանձվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի հաշվեհամարին: Երևանի դատախազը բարձրացրել է նաև ոլորտում աշխատող անբարեխիղճ աշխատակիցների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու հարցը: Դատախազությունը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետն արդեն արձագանքել է միջնորդագրին: Նախնական քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի և Երևանի դատախազի տեղակալի միջև:Ավելին20:4621.01.22 -
ՀայաստանՆորակոչիկների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներՀունվարի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Զինծառայողներին ուսուցանվել է կրակային վարժությունների կատարման կարգը, ստուգվել են հրաձգային զենքից կրակի վարման ունակությունները։Ավելին20:4421.01.22 -
Միջազգային«Լադանիվան» եվրոպական հեղինակավոր մրցույթի հաղթողների թվում էՖրանսիական «Լադանիվա» խումբը եվրոպական երաժշտական հեղինակավոր մրցույթներից մեկի հաղթողներից է դարձել։ Հունվարի 20-ին կայացած «Music Moves Europe Awards 2022» մրցանակաբաշխության ժամանակ խումբը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։ Վեց հոգուց բաղկացած «Լադանիվա» խմբի վոկալիստը հայուհի Ժակլին Բաղդասարյանն է։ Նա խմբի միակ հայ անդամն է: Մրցանակը ստանալիս Ժակլինը բեմից հայերենով շնորհակալություն է հայտնել «Լադանիվայի» ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդիրներին՝ իր մայրենի լեզվով կատարվող երգերը լսելու և սիրելու համար։ Music Moves Europe Awards-ը Եվրոպական միության մրցանակն է փոփ և ժամանակակից երաժշտության բնագավառում։ Մրցանակաբաշխության նպատակն է ոչ միայն Եվրոպայում նոր տաղանդներ բացահայտելը, այլև նրանց աջակցելը։ «Լադանիվան» ներկայացնում էր հենց Հայաստանը:Ավելին20:3921.01.22 -
ՀայաստանԿառուցողական գնահատեցի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը․ ՌուբինյանՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 21-ին, ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը․ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Կառուցողական գնահատեցի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ«,- ընդգծել է Ռուբինյանը։Ավելին20:3421.01.22