Լրահոս

2022-01-25
  • Հասարակական
    Մահացել է ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը
    Ամերիկահայ դերասան Վաչիկ Մանգասարյանը մահացել է Covid-ի բարդությունների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը:
    17:43
    25.01.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՀՀ գլխավոր դատախազը ՃՈ գործունեության վերաբերյալ միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետին
    ՀՀ ՀՔԾ-ում, ապա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչը 2021թ. հունվարի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի հանցավոր իրավախախտում: Այս մասին տեղեկացնում ՀՀ գլխավոր դատախազությունը։
    17:34
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում շուրջ 2000 հուշարձան է մնացել
    Արցախի Հանրապետության Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից:
    17:18
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից դրական լուրեր են ստանում՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծման մեկնարկի վերաբերյալ։
    17:01
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ամեն կերպ փորձում է արդարացնել Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին․ ընդդիմադիր պատգամավոր
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է արդարացնել Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
    16:46
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
    16:34
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Առաջիկայում կքննարկվի Հայաստանից Թուրքիայի այլ նահանգներ թռիչքներ սկսելու հարցը․ թուրքական մամուլ
    Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր շրջափուլ է սկսվել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Թուրքական իշխանամետ «Hürriyet» պարբերականի կայքում այդ թեմայով հրապարակում կա, որում մասնավորապես նշվում է.
    16:19
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին
    Այսօր՝ հունվարի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ առաջնորդությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի:
    16:05
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կարմիր Շուկայի երիտասարդությունը փակել է ադրբեջանական շարասյան ճանապարհը. «Սպուտնիկ-Արմենիա»
    Կարմիր Շուկա գյուղի բնակիչները փակել են գյուղի միջով անցնող ադրբեջանական շարասյան ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Արմենիան»։ Նշվում է, որ այս ակցիան կազմակերպել են գյուղի երիտասարդները։ Պատճառն այն է, որ ադրբեջանցիները հրաժարվել են վերադարձնել գյուղի բնակիչների անասուններին։ Մի քանի օր առաջ բնակիչների անասունները կրկին անցել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածք։ Ադրբեջանական կողմը կենդանիներին դեռ չի վերադարձրել։ Դրան ի պատասխան գյուղի բնակիչներն ադրբեջանական շարասյան դիմաց փակել են ճանապարհը։
    15:52
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինն ու Մակրոնը հռախոսազրույց կունենան
    Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Ուկրաինայի իրադրության շուրջ տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մինչև այս շաբաթվա վերջ նման խոսակցություն տեղի կունենա։ Այն այժմ նախապատրաստվում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ առաջնորդների զրույցն այդ թեմայով։
    15:48
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թանկացումների գնացինք, որովհետև պետք էր գնալ ոչ թե տառի, այլ ոգու հետևից. Փաշինյան
    Նիկոլ Փաշինյանի երեկվա առցանց ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթից հարց էին ուղարկել, թե բազմաթիվ ձախողումներից հետո ինչպե՞ս հրաժարական չի տալիս վարչապետը՝ անդրադարձ կատարելով նաև թանկացումներին․ «Ես 2 անգամ վարչապետի պաշտոնից հրաժարական եմ տվել։ Մեկը 2018թ․, մյուսը՝ 2021թ․ ապրիլին։ ՀՀ քաղաքացիներին եմ այդպիսով հնարավորություն տվել որոշելու այս թնջուկները։ Ուզում եմ հիշեցնել, որ 2019թ․ Հայաստանը Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր։ 2020 թվին եղել է քովիդ համավարակ, պատերազմ։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում է գնաճ։ 2019թ․ ամբողջ աշխարհում պարենի թանկացում է տեղի ունեցել, Հայաստանում պարենի գնանկում է տեղի ունեցել։ Մենք 2018-19թթ․ մենաշնորհների հարցը լուծել ենք։ Աշխարհում չկա մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճեր չունի։ Գնաճը գլոբալ պրոբլեմ է։ Ինչ վերաբերում է ջրի գնին։ Սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվել։ Մենք այդ որոշումը կայացրել ենք, որ տեսել ենք՝ մենք կարող ենք պահել մինչև 24թ․, բայց 2024 թվից հետո էականորեն կբարձրանա։ Մենք երաշխավորել ենք, որ 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվի։ Տենց բան Հայաստանում չի եղել։ Իսկ մյուսների համար ջրի գնի փոփոխությունը չի կարող լինել էական և շոշափելի։ Տարբեր պարամետրերից կախված կարող է 1-2 դրամի տարբերություն տեղի ունենա, որը ես կարծում եմ, որ լավ լուծում է։ Ես, կառավարությունն էլ խնդիր ուներ՝ գնալ խոսքի, տառի հետևից, թե ոգու հետևից գնալ»։
    15:08
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարչապետն ու իր խմբավորումը համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները․ թուրքագետ
    Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է, որ ՀՀ դե ֆակտո վարչապետի երեկվա ասուլիսի բոլոր թեզերը վերահաստատեցին նաև այն պարզ իրողությունը, որը կապված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ․ «Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Թուրքիան ևս նշում, որ բանակցությունները առանց նախապայմանների են։ Դրանք առանց նախապայմանների են, որովհետև ՀՀ դե ֆակտո վարչապետն ու իր խմբավորումը ըստ էության համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները։ Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է։ Դա պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցությունն է թշնամու հետ ընդդեմ իր երկրի»։
    15:05
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչու՞ է նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել արտերկրից
    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմա արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ Նրանց խոսքով` դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:
    14:58
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերով Քարվաճառն ու Քաշաթաղը չէին հանձնվում Ադրբեջանին․ Ղազինյան
    Ի գիտություն ՔՊ պատգամավորներին ցանկանում եմ հայտնել, որ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերով Քարվաճառն ու Քաշաթաղը ՉԷԻՆ ՀԱՆՁՆՎՈւՄ Ադրբեջանին մինչև Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ու հավելել. «Իսկ կրակոցների քանակն ու հնարավոր զոհերի թվի մասին բարբաջանքը պարզունակ նիկոլություն է՝ 35000 կյանքեր փրկելու ստի ու կեղծիքի տիրույթում: Հ.Գ. Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու դեպքում զոհերի թիվը պակաս կլիներ առնվազն 2000-ով, իսկ Քաշաթաղն ու Քարվաճառը կմնային ՀԱՅԿԱԿԱՆ . . .»:
    14:55
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    2021թ. էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը2021թ. էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը
    2021 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվել է 14124 դիմեւմ-բողոք, տեղեկացնում է Արման Թաթոյանը։ «Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ, իսկ 2020 թվականին՝ 11735»։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար կարող եք զանգահարել ‪116 կամ 096-116-100 հեռախոսահամարներով։ Վերջին հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով:
    14:48
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք ադրբեջանցի զինվորին չենք պարտվել. ՀՀ-ում ու Արցախում ԱԹՍ լաբորատորիաներ կբացվեն
    2022թ-ին Հայաստանում ու Արցախում նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի 9 լաբորատորի բացել։ Այս մասին այսօր Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 2021թ-ի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ արդեն նախկին տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։ Նա նաև հիշեցրեց, որ ներկա պահին ՀՀ-ում միայն 1 նման լաբորատորիա է գործում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այն հիմնադրվել է 2021թ-ին` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ «Պատերազմից հետո մենք նշել էինք, որ պիտի վերսկսեինք «Բանակից ՏՏ» մեր ծրագիրը, որին 138 մասնակից ունեցանք։ Նրանցից 85-ն արդեն ավարտել են ՏՏ ոլորտին հարակից կրթական ծրագրերը»,- ասաց Քասսարջյանը։ Նրա խոսքով` ծրագրում ընդգրկված են Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդները։ Նրանց համար անվճար դասընթացները կազմակերպվում են ԱՏՁՄ անդամ կազմակերպություններում։ Շարունակելով թեման` ԱՏՁՄ նորանշանակ տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանի ապագան տեսնում է բացառապես ՏՏ ոլորտի արդյունաբերության զարգացման մեջ։ «Պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչ կրիտիկական մեծ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմական արդյունաբերություն չունենալը, որովհետև երբ մեր սահմանները փակվեցին, փակվեցին հնարավորությունները` մեր զինված ուժերին սնել առաջատար տեխնոլոգիաներով, ու, եթե ուզում եք իմանալ, դրանով էլ պարտվեցինք։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ–ում ներդրված տեխնոլոգիաներին»,– ասաց Չոբանյանը։ Նոր պատերազմում հաղթելու համար, Չոբանյանի համոզմամբ, Հայաստանին անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ։ Այդ նպատակով ԱՏՁՄ–ն նախաձեռնել է տեխնոլոգիական ներուժի նոր մոբիլիզացիոն գործընթաց։ Ինչ վերաբերում է ոլորտի զարգացմանը, որպես դրան խոչընդոտող հիմնական գործոն ԱՏՁՄ ներկայացուցիչները նշում են մասնագիտական ներուժի պակասը։ Փոխարենը վերջին տարիներին բարելավվել է ոլորտի ֆինանսավորումը։ «Այսօր մենք պետք է դիրքավորվենք որպես գլոբալ մտածող ոլորտ և դուրս գանք ՀՀ սահմաններից։ Այո, վերջին տարիներին մեծ աշխատանք է արվել ձեռնարկությունների կողմից, բայց ռազմավարական առումով մենք ավելի կենտրոնացած ենք եղել Հայաստանի վրա և չենք մտածել Հայաստանից դուրս գործունեություն ծավալելու մասին»,- ասաց Չոբանյանը։ Նա նշեց, որ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում արտադրված տեխնոլոգիաներն այսօր կարող են ներկայացվել աշխարհին։
    14:37
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տուժել է 20 լրագրող ու օպերատոր․ ԽԱՊԿ-ն տարեկան զեկուցագիրն է ներկայացրել
    Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2021 թվականի տարեկան զեկույցը․ 2021թվականը լրատվամիջոցների գործունեության համար լարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր ճգնաժամով ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեժ պայքարով։ Տարին լի էր լրագրողների նկատմամբ ճնշումների և սահմանափակումների դեպքերով, այդ թվում՝ իրավական մեխանիզմների կիրառմամբ։ Մասնավորապես՝ ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Թե՛ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների, թե՛ քաղաքացիների կողմից լրագրողները և օպերատորները հաճախ թիրախավորվել են՝  նույնականացվելով այն քաղաքական ուժի հետ, որի հովանու ներքո է գործում տվյալ ԶԼՄ-ն։ Հարձակումներ են գրանցվել հատկապես զանգվածային միջոցառումների՝ ցույցերի, երթերի ու հանրահավաքների ժամանակ, այդ թվում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանում։ Տարվա ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող ու օպերատոր։ Տարատեսակ այլ ճնշումները 107-ն են։ Դրանց մեջ են ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ուղղված սպառնալիքները, հաշվեհարդարի կոչերը, դատական գործերը, ինչպես նաև՝ քաղաքացիների, իշխանության ներկայացուցիչների, հայտնի քաղաքական գործիչների կողմից դրսևորած անվայելուչ պահվածքի և անարգանքի դեպքերը։ Ինչ վերաբերում է զրպարտության և վիրավորանքի հիմքով ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական նոր հայցերին, ապա դրանց մեծ հոսքը  տարվա ընթացքում շարունակվել է. գրանցվել է 60 նոր գործ։ Այս միտումը հատկապես մտահոգիչ է իշխանությունների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների ֆոնին։ Այսպես՝ մարտի 24-ին Ազգային ժողովն ընդունեց Ալեն Սիմոնյանի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումների առավելագույն չափերը եռապատկվեցին։ Իսկ օգոստոսի 30-ին ուժի մեջ մտավ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեականացվեց, այսպես կոչված, «ծանր վիրավորանքը»։ Ընդ որում՝ առավել պաշտպանության տակ առնվեցին հանրային ու պետական գործունեություն իրականացնողները, մի քանի այլ խմբեր, որոնց վիրավորելն ավելի խիստ պատիժ է նախատեսում, քան շարքային քաղաքացու դեպքում, ինչը խտրական վերաբերմունքի դրսևորում է: Օրենսդրական այս փոփոխությունները վտանգավոր են այն առումով, որ հատկապես հանրային դեմքերն իրենց հասցեագրված քննադատությունն ու սուր խոսքը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և փորձում են դատական հայցերի, իրավական այլ մեխանիզմների կիրառմամբ հաշվեհարդար տեսնել: Իրավապահ մարմիններն արդեն իսկ ակտիվորեն կիրառում են ՀՀ քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածի դրույթը. մինչև դեկտեմբերի 31-ն արձանագրվել է այդ հոդվածի հատկանիշներով 418 դեպք, որոնցից 263-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր, մեղադրանք է առաջադրվել 31 անձի: Հարուցված քրեական գործերից մեկն առնչվել է լրատվամիջոցի, սակայն կարճվել է: Վիճակը բարվոք չէ նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի ապահովման հարցում։ Տարվա ընթացքում գրանցվել է այդ իրավունքի 99 խախտում՝ նախորդ տարվանից 9-ով ավելի։ Այս առումով մտահոգիչ է նաև ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ի որոշումը, ըստ որի՝ նախատեսվում է govtravel.am կայքում այլևս չհրապարակել պաշտոնական այցերի, չվերթների, դրանց հետ կապված ծախսերի վերաբերյալ տեղեկությունները։ Քննարկման փուլում է մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է e-gov.am հարթակում չհրապարակել պաշտոնատար անձանց գործուղումների, ինչպես նաև՝ մեկ անձից իրականացվող գնումների մասին և մի շարք այլ տվյալներ: Դեկտեմբերի 10-ին ԱԺ-ն ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ինչը, սակայն, դարձյալ լիարժեքորեն չի լուծում ոլորտում առկա խնդիրները։ Թեև նախաձեռնության հեղինակները որոշ չափով հաշվի էին առել ԽԱՊԿ-ի և այլ կազմակերպությունների քննադատությունն ու առաջարկությունները, այդուհանդերձ, մի շարք կարևոր խնդիրներ չլուծվեցին, այդ թվում՝ կապված պետական կառույցներում լրատվամիջոցների հավատարմագրման հետ։ Տարվա ուշագրավ իրադարձություններից էր «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի ընդունումից հետո հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթների ամփոփումը՝ 6 հանրապետական, 9 մայրաքաղաքային և 8 մարզային սփռման համար: Ըստ անկախ մեդիա փորձագետների՝ ոչ նոր օրենքը, ոչ էլ անցկացված մրցույթը էական ազդեցություն չունեցան հայաստանյան եթերի բարեփոխման վրա։ 
    14:32
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նոյեմբերին պայմանագրային զինծառայողն անհետ կորել է, ՊՆ-ն թաքցրել է․ Տիգրան Աբրահամյան
    «ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում պարզվեց՝ պաշտպանության նախարարը չի տիրապետում, թե 2021 թվականի ընթացքում որքա՞ն մարտական կորուստներ են եղել»,-խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նկատեց, որ անցած տարվա ընթացքում բացի ադրբեջանական սադրանքների հետևանքով զոհված, գերեվարված զինծառայողներից, բանակում եղել են մահվան դեպքեր ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով։ Տիգրան Աբրահամյանը նաև ընդգծեց՝ փաստացի հաստատում ստացավ այն, որ 2021 թ. նոյեմբերին պայմանագրային զինծառայողն անհետ կորել է, ինչի մասին պաշտպանական գերատեսչությունը չի հաղորդել։ «Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որ նման դեպքերը չհանրայնացվեն»,- ասաց օրենսդիր մարմնի ընդդիմադիր ներկայացուցիչն ու նկատեց՝ իշխանության կողմից կան ազդակներ, որ իշխանության քիմքին ոչ հաճո ինֆորմացիայի հանրայնացումը կարող է հանգեցնել քրեական գործերի հարուցման։ «Զինված ուժերում կան մեծ թվով հարցեր, որոնք բնականաբար չեն կարող բաց քննարկվել, կան թեմաներ, որոնք չպետք է հանրայնացնել, բայց իշխանությունը փորձում է օգտվել այս հանգամանքից ու ամբողջությամբ փակել համակարգը, որըևէ տեղեկատվություն չհրապարակել։ Սա ոչ միայն խնդիր է հայ հասարակության համար, սա խնդիր է զինծառայողների ու նրանց ընտանիքների համար։ Ես առնչվում եմ բազմաթիվ դեպքերի, երբ զինծառայողների իրավունքները խախտվում են, սակայն դրանք որևէ կերպ չեն հանրայնացվում, բարձրաձայնած խնդիրները լուծում չեն ստանում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։ Նա ընդգծեց, որ հետպատերազմյան կարևոր խնդիրներից մեկը զինված ուժերի վերականգնում է, քանի որ պատերազմում Հայաստանն ունեցել է զինամթերքի հսկայական կորուստներ։ «Բացի այդ, մեր շուրջը ստեղծվել է նոր իրավիճակ պաշտպանական ու անվտանգային առումներով, այս իրավիճակում անխուսափելիորեն պետք է գնալ զինված ուժերի արդիականացման»,-ասաց նա։ Պատգամավորն ընդգծեց՝ կարճ ժամանակով պաշտոնավարած պաշտպանության նախարարները հայտարարեցին, որ կա զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգ, բայց մեկ տարի անց որևէ հայեցակարգ չեն տեսել։ «Հաստատվել է 2022թվականի պետական բյուջեն, ռազմական բյուջում Զինված ուժերի բարեփոխումների հարց դրված չէ։ Այսինքն, մի կողմից ունենք զինված ուժերի բարփեխումների խնդիր, բայց իրականության մեջ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում դրանց իրականացման համար»,-նշեց նա։
    14:26
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով. դատական նիստը հետաձգվեց
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը հետաձգվել է. Քոչարյանի ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ հայտնել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
    14:23
    25.01.22
    Ավելին