Լրահոս
Քաղաքական
16:46
25.01.22
259

Փաշինյանն ամեն կերպ փորձում է արդարացնել Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին․ ընդդիմադիր պատգամավոր

Img default alt hy

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է արդարացնել Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի բոլոր հայտարարությունները հիմնված են հենց այդ գործոնի վրա.

«Այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, կա՛մ խեղաթյուրված է, կա՛մ չի համապատասխանում իրականությանը: Օրինակ՝ նա վկայակոչում է Մադրիդյան փաստաթուղթը և ասում, որ այն հիմնված էր տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, մինչդեռ փաստաթուղթը հիմնված էր երեք սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում։

Այսինքն՝ ցանկացած մոտեցում ծայրահեղ խեղաթյուրված ձևով է ներկայացվում նրանց»,- շեշտեց Աբրահամյանը։