Լրահոս
Տարածաշրջան
16:19
25.01.22
173

Առաջիկայում կքննարկվի Հայաստանից Թուրքիայի այլ նահանգներ թռիչքներ սկսելու հարցը․ թուրքական մամուլ

Img default alt hy

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր շրջափուլ է սկսվել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։

Թուրքական իշխանամետ «Hürriyet» պարբերականի կայքում այդ թեմայով հրապարակում է կատարվել, որում մասնավորապես նշվում է.


«Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարագ կգա տարբեր նահանգների ուղղությամբ չվերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ են կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել:


Բացի այդ նախատեսվում է Կարսի մոտակայքում գտնվող որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։


Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ սկսվելու են նաև առևտրային հարաբերություններ»:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հայկական «Flyone Armenia» և թուրքական «Pegasus» ավիաընկերությունները շաբաթական 3 անգամ Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել։ Չվերթները կմեկնարկեն փետրվարի 2-ից։