Լրահոս
Հասարակական
16:34
25.01.22
126

Երևանում բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: