Լրահոս
Հայաստան
15:05
25.01.22
141

Վարչապետն ու իր խմբավորումը համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները․ թուրքագետ

Img default alt hy

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է, որ ՀՀ դե ֆակտո վարչապետի երեկվա ասուլիսի բոլոր թեզերը վերահաստատեցին նաև այն պարզ իրողությունը, որը կապված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ․

«Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Թուրքիան ևս նշում, որ բանակցությունները առանց նախապայմանների են։ Դրանք առանց նախապայմանների են, որովհետև ՀՀ դե ֆակտո վարչապետն ու իր խմբավորումը ըստ էության համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները։ 

Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է։ Դա պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցությունն է թշնամու հետ ընդդեմ իր երկրի»։