Լրահոս

2022-01-25
  • Img default alt hy
    Հայաստան
    Աբսուրդ է և ծիծաղելի, բայց սա է իրականությունը. Սաղաթելյանը` փաշինյանական օրակարգի մասին
    Հայաստանյան ներքաղաքական փոթորիկը նոր հուն է մտնում։ Առկա խնդիրներին գումարվում են նորերը, որոնցից յուրաքանչյուրը հրատապ լուծում է պահանջում։ Ինչ է մտածում կարևորագույն մարտահրավերների շուրջ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը` «Հայաստան» խմբակցությունը, ի՞նչ օրակարգով է առաջնորդվելու նոր նստաշրջանում և ինչ մասնակցություն է ունենալու առաջիկայում կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններում։ Այս և այլ հարցերի շուրջ «Սպուտնիկ Արմենիան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։ -Պարոն Սաղաթելյան, խմբակցությունում քննարկե՞լ եք հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցության հարցը։ Թեկնածու առաջադրելո՞ւ եք, թե՞ ոչ։ -Թեկնածու առաջադրել-չառաջադրելու մասին վերջնական որոշում չունենք։ Առաջիկա 2 օրերի ընթացքում քննարկում կունենանք նաև ընդդիմադիր մյուս խմբակցության`«Պատիվ ունեմի» հետ։ Նախ կհասկանանք առաջադրելու նպատակահարմարությունը, հետո կքննարկենք թեկնածուի հարցը և վերջնական դիրքորոշում կհայտնենք։ -Ո՞ւմ եք տեսնում հանրապետության նախագահի պաշտոնում։ Կա՞ այնպիսի մեկը, որը կկարողանա հավասարակշել քաղաքական դաշտը` ընդդիմադիր և իշխանական ուժերին։ -Մենք գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պետք է լիարժեք կարողանա իրականացնել Սահմանադրությունից բխող իր պարտականությունները, նաև լինի այնպիսի մարդ, որը կունենա մեր հասարակությանը համախմբելու ու պառակտված վիճակից դուրս բերելու և երկրի առջև ծառացած մարտահրավերներին իրական լուծումներ գտնելու հնարավորություններ։ -Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հետևե՞լ եք։ Ինչո՞վ էր այն տարբերվում նախորդներից, որո՞նք էին այն հիմնական ուղերձները, որոնք վարչապետը փորձեց մատուցել հասարակությանը։ -Ասուլիսն ամբողջությամբ չեմ հետևել, բայց մի քանի դրվագների ծանոթ եմ։ Գիծը հստակ է` հասարակությանը շարունակում են տրամադրել նոր զիջումների, շարունակում են համոզել, որ այս ամենը վաղուց է որոշվել, և իրենք պատասխանատվության բաժին չունեն այս ամեն ինչում. աբսուրդ է, ծիծաղելի է, արդեն զզվելի, բայց սա է իրականությունը։ Եթե կարճ բնութագրենք` ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարունակում է սպասարկել թշնամի երկրի շահերը։ Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ իր ասածներին` սկսած նրանից, որ 1992 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջացրած մյուս խայտառակ հիմնավորումներով։ -Այդ ամենը հնարավո՞ր է կանխել, թե՞ ամեն ինչ կարելի է ավարտված համարել։ -Երբեք ամեն ինչ ավարտված չէ։ Երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, գործընթացները դեռ առջևում են, հնարավոր է պայքարել, և նաև մեր պարտականությունն է այս ամենի դեմ պայքարել։ Անհրաժեշտ է ձևավորել համաժողովրդական դիմադրություն այս խայտառակ օրակարգերի դեմ։ - Ի դեպ, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից նոր գործընթացներ սկսելու մասին։ Ի՞նչ գործընթացների մասին է խոսքը, և ի՞նչ եք անելու այս անգամ, որ մինչև հիմա չեք արել։ -Մեր տեսակետը հետևյալն է`պետք է ձևավորվի դիմադրություն Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը, երկիրը նոր զիջումների տանելու օրակարգին և բոլոր այն ապօրինություններին, որոնք տեղի են ունենում այս իշխանությունների կողմից։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մասնավորապես`ժողովրդի հետ հանդիպումներ, քննարկումներ, կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում։ Հույս ունենք և ամեն ինչ անելու ենք, որ այդ դիմադրությունը ձևավորվի, որ այդ դիմադրությունը վերաճի համազգային դիմադրության։ -Ինչպե՞ս է դա դրսևորվելու. ավելի վաղ Դուք հայտարարել էիք դիմադրության շարժում սկսելու , փողոցային պայքարի մասին։ Հիմա ի՞նչ բանաձևերով եք խոչընդոտելու գործող իշխանությունների, ինչպես Դուք եք նշում, հակապետական գործողություններին։ -Թե ինչպես է դրսևորվելու Դուք դրան ականատես կլինեք, հիմա դետալների մեջ չմտնեմ։ Երբ այս ամենը գործնական տիրույթում լինի, վստահ եմ` Դուք կտեղեկանաք։ Տարբեր դրսևորումներ է ունենալու` մեծուփոքր ակցիաներից, փողոցային պայքարից կազմված մի ամբողջական գործընթաց պետք է լինի։ -Այս փուլում իշխանափոխության նախադրյալներ կա՞ն։ -Նախադրյալներ իհարկե կան։ Փաշինյանի վերջին ասուլիսն արդեն բավարար էր ցանկացած առողջ, նորմալ հասարակությունում, պետությունում իշխանափոխության գործընթաց սկսելու համար։ Սրանից այն կողմ էլ ինչ նախադրյալ լինի։ -Պարոն Սաղաթելյան, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք ավելի դժվարին իրավիճակներ ենք ունեցել, որոնց հաղթահարման ճանապարհը, թվում է` իշխանափոխությունն է եղել, սակայն տարատեսակ բողոքի ակցիաների, շարժումների, անգամ ընտրությունների միջոցով չի հաջողվել այդ հարցը լուծել։ -Եթե մինչև հիմա չենք հաջողել, դա չի նշանակում, որ պայքարն ավարտվել է։ Պայքարը դեռ առջևում է, որովհետև մենք չենք հրաժարվել մեր օրակարգից, մենք չենք նահանջել նախկին հայտարարություններից, մենք չենք համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վիժեցնենք իրենց առաջ բերած օրակարգը և հասնենք իշխանափոխության։Թե ինչ կլինի` կախված է հասարակության, ժողովրդի հետ մեր ճիշտ աշխատանքից։ -Հետևություններ արե՞լ եք նախկինում ձախողված փորձերից։ -Հետևություններ միշտ էլ արել ենք, անելու ենք և նորից եմ կրկնում` եթե նախորդ շրջանում չի ստացվել, դա չի նշանակում, որ ապագայում ևս չի ստացվելու։ -Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխություններին և ասաց, որ ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այս հայտարարությունն ինչպես կմեկնաբանեք։ -Հերթական անգամ ծաղրում է ժողովրդին և քաղաքական կուսակցություններին։ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը հերթական բլեֆն է, հենց դա էր պատճառը, որ մենք հրաժարվեցինք մաս կազմել այդ խեղկատակությանը և շոուին, որն իրենք նախաձեռնել են։ -Ինչո՞ւ է Փաշինյանը մտափոխվել է։ Գուցե նախագահի հրաժարականով պայմանավորված` իրողություններն այլևս այլ հունով են գնում։ -Ինքը երբեք պատրաստ չէ երկրում որևէ իրական բարեփոխում անելու։ Սա հերթական կեղծ օրակարգն է հասարակությանը զբաղեցնելու, անիմաստ քննարկումներ անելու, բուն և գլխավոր հարցերից մեր ուշադրությունը շեղելու համար։ Նույն հաջողությամբ կարող է 3 օր հետո դուրս գալ և կարևորել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, անգամ հանրաքվեի օր նշանակել, բայց դրանից մեկ օր անց փոշմանի` հակառակն ասի։ Այսինքն` սա հետևողական վարքագիծ է, որն անընդհատ տեղի է ունենում։ Այդ նույն տրամաբանությամբ ինքը հիմնավորեց ջրի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը, այսինքն`օրը մի բան կարող է ասել, հաջորդ օրը դա հերքել և հակառակը հիմնավորել։ -Մամուլը գրում է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին։ Ըստ այդ հրապարակումների` ՀՅԴ գերագույն մարմնի անդամների փոփոխություններ են սպասվում։ Նշվում է, որ Ձեր անձի շուրջ դժգոհություններ են հասունանում։ Ե՞րբ է նախատեսվում կուսակցության ընդհանուր ժողովը և ինչից են դժգոհ Ձեր կուսակից-ընկերները։ - Դրանք ընդամենը բամբասանքներ են, որոնք իրականության հետ կապ չունենա։ Դաշնակցության ԳՄ ժողովը տեղի է ունեցել օգոստոսին, հաջորդ ժողովը երկու տարի հետո է։ Շատ հաճախ ամեն մի ապատեղեկատվության հարկ չենք համարում անդրադառնալ կամ պաշտոնապես հերքել։ Իսկ կուսակցության ժողովը մարտին է։ Դաշնակցության ընդհանուր ժողովները տարբեր սպասումներ են ձևավորում, ես այս ամենը դրանով եմ պայմանավորում և շատ հանգիստ եմ վերաբերվում այդ ամեն ինչին։ Դաշնակցությունը շատ պինդ , շատ ամուր է, որևէ խնդիր չկա։ -Հայ-թուրքական հարաբերություններ. հայ և թուրք հատուկ բանագնացների հունվարի 14-ին կայացած առաջին հանդիպումից հետո հայտարարվեց առանց նախապայմանների բանակցությունների մասին. 90-ականներից ի վեև Թուրքիան մշտապես նախապայմաններ է առաջ քաշել, հիմա ի՞նչ է փոխվել, կամ ի՞նչ է թաքնված առանց նախապայմանների ձևակերպման տակ։ -Շատ ենք անդրադարձել այդ հարցին։ Շատ հստակ է ամեն բան։ Վարչապետի աթոռը զբաղեցնողի ասուլիսն էլ վկայում էր այդ ամենի մասին, որ Թուրքիան շարունակում է իր նախապայմաններով հարաբերությունները, Թուրքիան նույն Թուրքիան է` ինչպես տարիներ առաջ, իսկ պատերազմից հետո Հայաստանն այլև նույն Հայաստանը չէ։ Թուրքիայի կողմից տարիներ շարունակ առաջադրված նախապայմանների գերակա մասն արդեն փաստացի կատարված է, կան բաներ, որ արդեն բավարարված են։ Իր ասուլիսից ակնհայտ էր, որ իրենք Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը թողնելու են սփյուռքի վրա և, ըստ էության, Հայաստանի պետական արտաքին քաղաքական օրակարգից հայտարարելով կամ առանց հայտարարելու դուրս է գալու այս քաղաքականությունը։ Այս իշխանությունը կարմիր գծեր չունի։ Երբ մենք մի քանի ամիս առաջ ասում էինք, որ Հայաստանը թրքացման է գնում, հենց սա նկատի ունեինք։ -Այս համատեքստում որն է սփյուռքի, մասնավորապես Հայ դատի հիմնական դերակատարումը։ -Ես երբեք չեմ ուզի սփյուռքին առանձնացնել Հայաստանից, կամ տարանջատել սփյուռքի օրակարգ-Հայաստանի օրակարգ եզրույթները։ Կա մեկ օրակարգ` դա հայ ժողովրդի, Հայաստանի, սփյուռքի ու Արցախի օրակարգն է, դա Հայաստանի անվտանգությունն է, Արցախի կարգավիճակն է, Արցախի պահպանումն է ու սփյուռքի ամրապնդումը։ Միևնույն ժամանակ`առանց պետության մասնակցության այս օրակարգերը չեն կարող հաջողություն ունենալ։ Առաջնահերթ պետք է խուսափել այդ բաժանումից, որը հետևողական առաջ է տանում այս իշխանությունը։ Երկրորդը` հայ-թուրքական հարաբերությունների գծով պետք է լինի հայ-թուրքական ընդվզում, դա միայն սփյուռքի խնդիրը չէ, առաջին հերթին հենց Հայաստանի խնդիրն է։ Սփյուռքը, Հայաստանը և Արցախը համատեղ ջանքերով պետք է ձևավորեն համահայկական ընդվզում ընդդեմ Հայաստանի թրքացման օրակարգի, Հայաստանի` մեր սերունդների իրավունքներից հրաժարվելու և առհասարակ հայկական ինքնության ոչնչացման այս գործընթացների դեմ։ Պետք է համախմբվենք ու միասնաբար պայքարենք այսօրվա իշխանության առաջ քաշած այս կործանարար օրակարգի դեմ։ - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հանդիպման մասին. ի վերջո նման հանդիպում եղե՞լ է, թե ոչ, ի՞նչ կարող էին քննարկել սփյուռքի դաշնակցականները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ։ -Անկեղծ`տեղյակ չեմ` հանդիպել են, թե ոչ։ Հայ դատի գրասենյակներն աշխարհում լուրջ առաքելություն ունեն։ Ես մի բան կարող եմ ասել` ցանկացած հանդիպում դա կլինի միջազգային կազմակերպությունների, տվյալ երկրների, պետությունների ղեկավարների, Հայաստանի ներկայացուցիչների կամ որևէ մեկի հետ, առնվազն պետք է բխի Արցախի և Հայաստանի շահերից։ Եթե անգամ այդպիսի հանդիպում եղել է` դրա մեջ ես սարսափելի ոչինչ չեմ տեսնում, որովհետև վստահաբար մեր կուսակից-ընկերներն իրենց տեսակետներն ու մտահոգությունները բարձրաձայնած կլինեն, նաև այն, ինչ մտածում են օրվա իշխանության, Հայաստանի արտաքին քաղաքականության և Արցախի հարցի ուղղությամբ։
    22:49
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը
    Ադրբեջանում մահացել է նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Թառլան Գադիրովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Գադիրովը մահացել է Բաքվի մարզադահլիճներից մեկում. կանչով ժամանած շտապօգնությունը ոչինչ անել չի հասցրել։ Այս տարվա հունվարի 1-ին էլ 54 տարեկան հասակում Երևանում մահացել էր Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովը։ Հայրապետովը 1991-2018թթ․ եղել է պետության ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
    22:40
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանը մոտ 6 մլդ դրամ է վճարել պատվաստանյութերի ձեռքբերման համար․ Արա Զահրաբյան
    Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան գրում է, որ Հայաստանը մոտ 6 մլդ դրամ է վճարել պատվաստանյութերի ձեռքբերման համար․ «1. Հարկ վճարող քաղաքացին վճարում է պատվաստանյութի համար։ Առողջապահության նախարարությունից հայտնում են (տես կցված նյութը), որ 2021թ. կորոնավիրուսի պատվաստանյութերի համար Հայաստանի Հանրապետությունը վճարել է մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ (5.936.025.565 ՀՀ դրամ): Հայաստանը 2021թ. ձեռք է բերել պատվաստանյութերի մոտ 3 միլիոն (3.142.690) դեղաչափ, այդ թվում՝ նվեր ստացած դեղաչափերը: Այս փաստաթղթից հետևում է, որ պատվաստանյութերն անվճար չեն և Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացին (այդ թվում՝ չպատվաստված քաղաքացին) է վճարում պատվաստանյութերի համար: Այս նույն տրամաբանության մեջ հարց է ծագում. Ինչու չի փոխհատուցվում ՊՇՌ հետազոտության ծախսը (հիշեցնեմ, որ ՊՇՌ հետազոտությունը նույնպես հանդիսանում է բժշկական միջամտություն և քաղաքացին իրավունք ունի հրաժարվել): 2. Եթե գործատուն ճնշումներ է գործադրում։ Եթե չեք պատվաստվել և չեք ցանկանում ՊՇՌ հետազոտություն անցնել, ինչի հետևանքով գործատուն Ձեր նկատմամբ ճնշումներ է իրականացնում, ապա կարող եք ստորև նշված դիմումի տեքստը տպել, լրացնել տվյալները, ստորագրել և հանձնել գործատուին: Ձեր մոտ գտնվող երկրորդ օրինակի վրա գործատուն պետք է ստորագրի, հավաստելով, որ ստացել է (եթե կհրաժարվի, ապա կարող եք փոստով ուղարկել՝ անդորրագրով): Գործատուի կողմից Ձեր նկատմամբ որևէ գործընթաց սկսելու դեպքում կապվեք «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմի հետ (հեռախոս 010 440333)»:
    22:30
    25.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Իր անձնագրի տվյալները ստանալուց 3 ժամ հետո ՀՀ նախագահը հրաժարական է տվել. ԱԱԾ-ն կուսումնասիրի գործը
    Այսօր հաստատվել է տեղեկությունը, որ Արմեն Սարգսյանը արտերկրից է հայտարարել հրաժարական տալու մաիսն:
    22:17
    25.01.22
    Ավելին
  • Հասարակական
    «Մարդ, եթե հայրենիքը պիտի դավաճանի, հոծ գիծն ինչ ա իրանց համար». «հատուկ պահպանվող օբյեկտներ»
    Մարիամ Փաշինյանը Երևանում շրջում է ծառայողական մեքենայով, անձնական թիկնապահով:
    22:16
    25.01.22
    Ավելին
  • Հասարակական
    «Թուրքիան կարող է խժռել Հայաստանը». Փաշինյանը գիտի ռիսկերը, բայց պատրաստ է բացել սահմանը
    Բացառված չէ, որ Հայաստանն ու Թուրքիան հենց այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատեն ու բացեն սահմանները:
    21:15
    25.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևը հետ չի քաշում տանկերը. Դոնբասում մարդիկ վախենում են դուրս գալ տներից
    Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության ղեկավարը կասկած չունի, որ Ուկրաինան հարձակման է նախապատրաստում:
    21:14
    25.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր (լրագրողների մասնագիտական աշխատանք, կանանց ու երեխաների իրավունքներ և այլն), տեղեկացնում է Արման Թաթոյանը։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել 2021թ. դեկտեմբերին Ֆրանսիա իր այցի հետ կապված մանրամասներ։ Նա նշել է, որ Փարիզում կարևոր խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: Դրանից բացի, Հայ դատի հանձնախմբի հրավերով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամների ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Ֆրանսիայի իրավունքների պաշտպանի, Լիոնի, Բուրգ Լե Վալանսի, Նիցցայի, Մարսելի, Դեսինի ղեկավարների հետ և այլն: Հանդիպումներ են եղել նաև Հայկական սփյուռքի առաջնորդների հետ: Արման Թաթոյանը դեսպանին տեղեկացրել է, որ այցի ընթացքում մանրամասն քննարկել է հետպատերազմական շրջանում մարդու իրավունքների վիճակի, Հայաստանի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության հետ կապված հարցեր։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ Ֆրանսիայի իշխանությունները Ֆրանսիայի հայ համայնքի իրավունքների հարցերն ուշադրության ներքո են պահում:
    20:48
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանյան լճում դի է հայտնաբերվել
    Հունվարի 25-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները դին դուրս են բերել լճից։
    20:27
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի խորհրդարանականների այցը ԱՄՆ փաստում է հայ-ամերիկյան գործընկերության խորությունը
    Հայաստանում ԱՄՆ դեսպան դեսպանատունը հայտնում է, որ անցյալ շաբաթ Հայաստանի խորհրդարանականները Վաշինգտոնում էին։ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, կոնգրեսականների, ինչպես նաև Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), «Հյուման րայթս վոտչի» և այլ կառույցների հետ։ Այս այցը փաստում է հայ-ամերիկյան գործընկերության խորությունն ու լայն շրջանակը»։
    20:11
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «1in.am»-ը հերքում է տարածել Վանեցյանի մասին իրականությանը չհամապատասխանող հոդված հրապարակելու համար
    «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է, որ վերջին ժամանակներում շատ են հարցումները և հետաքրքրությունը Արթուր Վանեցյանի և իր ընտանիքի անդամների մասին 01.05.2020թ. «1in.am» լրատվական կայքի կողմից հրապարակված փուչ և դատարկ հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումի ճակատագրի վերաբերյալ․ «Ինչպես միշտ, սույն «լրատվամիջոցը» ստիպված եղավ դատական կարգով ընդունել, որ հերթական անգամ կեղծել է, ստել է, հորինել է հեքիաթներ Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի քունը ավելի սահուն դարձնելու նպատակով: Ասում են, ամեն ինչում դրական բան է պետք փնտրել. ես կարծես սկսեցի հասկանալ, թե ում ի նկատի ուներ ԱԺ պատգամավորը «վերբալ մարմնավաճառներ» ասելիս: Ես անձամբ դեմ եմ նման բառապաշարին և այդպես չեմ անվանարկի ոչ «1in.am» -ին, ոչ էլ «civic.am» -ին, հետևաբար՝ ասողի տրամաբանությունը վերը նշվածի համատեքստում անընդունելի, բայց հասկանալի եմ համարում»:
    19:33
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
    Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ, գրում են նախագահի աշխատակազմից։ «Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»:
    19:30
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աշոտ Մինասյանի գործով դատական նիստի ժամը փոխվել է
    Իրավաբան Միհրան Պողոսյանը տեղեկացնում է, որ Աշոտ Մինասյան ԵՐԿԱԹ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը հիմնավոր լինել չլինելու հարցով դատական նիստի ժամը փոխվել է։ Դատական նիստը մեկնարկելու է 26.01.2022թ-ին ժամը 14։00-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիս քաղաքում գտնվող նստավայրում։
    19:14
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրականի տարածքից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել
    2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
    19:05
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Սարգսյանի թեմայով խոսակցություն երկրորդ և երրորդ նախագահների միջև չի եղել․ Աշոտյան
    Երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև խոսակցություն վերջերս հրաժարական տված Արմեն Սարգսյանի թեմայով, մինչև վերջինի կողմից այդ պաշտոնը զբաղեցնելը, չի եղել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հունվարի 25-ին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով  մամուլի հրապարակումներին, թե Քոչարյանը համոզում էր Սերժ Սարգսյանին, որպեսզի նա չբերի Արմեն Սարգսյանին։
    18:52
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2019 թ. դիմորդների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի միասնական քննության նվազագույն շեմը. փոխնախարար
    «2003-2015 թվականների ընթացքում Հայաստանում աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը»: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: 
    18:46
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։ Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրեր, դեղարտադրության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր մեթոդների կիրառմամբ մատուցվող նեղ մասնագիտական մի շարք ոլորտներում համագործակցության, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:
    18:13
    25.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել (լուսանկարներ)
    ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
    17:59
    25.01.22
    Ավելին