Լրահոս
Տարածաշրջան
17:01
25.01.22
706

Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից դրական լուրեր են ստանում՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծման մեկնարկի վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, ադրբեջանական-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասիմի հետ տեսակապի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ:

«Մենք դրական լուրեր ենք ստանում Հայաստանից: Հայաստանն իր կողմից նախատեսում է մեկնարկել այդ աշխատանքները: Հուսով եմ, որ հետպատերազմական ժամանակահատվածը նոր հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի համար: Իհարկե, Իրանի ներդրումն այդ աշխատանքներում շատ նշանակալի է»,- նշել է Ալիևը:

Վերջինս հավելել է, որ երեկ ծանոթացել են «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցով իրականացվող աշխատանքներին: Նրա խոսքով՝ հաջողությամբ և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային ճանապարհներ են կառուցվում: