Լրահոս
Միջազգային
15:48
25.01.22
156

Պուտինն ու Մակրոնը հռախոսազրույց կունենան

Img default alt hy

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Ուկրաինայի իրադրության շուրջ տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մինչև այս շաբաթվա վերջ նման խոսակցություն տեղի կունենա։ Այն այժմ նախապատրաստվում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ առաջնորդների զրույցն այդ թեմայով։