Լրահոս
Արցախ
15:52
25.01.22
185

Կարմիր Շուկայի երիտասարդությունը փակել է ադրբեջանական շարասյան ճանապարհը. «Սպուտնիկ-Արմենիա»

Img default alt hy

Կարմիր Շուկա գյուղի բնակիչները փակել են գյուղի միջով անցնող ադրբեջանական շարասյան ճանապարհը։ Այս մասին հայտնում է  «Սպուտնիկ Արմենիան»։

Նշվում է, որ այս ակցիան կազմակերպել են գյուղի երիտասարդները։ Պատճառն այն է, որ ադրբեջանցիները հրաժարվել են վերադարձնել գյուղի բնակիչների անասուններին։

Մի քանի օր առաջ բնակիչների անասունները կրկին անցել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածք։ Ադրբեջանական կողմը կենդանիներին դեռ չի վերադարձրել։ Դրան ի պատասխան գյուղի բնակիչներն ադրբեջանական շարասյան դիմաց փակել են ճանապարհը։