Լրահոս
Հայաստան
15:08
25.01.22
158

Թանկացումների գնացինք, որովհետև պետք էր գնալ ոչ թե տառի, այլ ոգու հետևից. Փաշինյան

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի երեկվա առցանց ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթից հարց էին ուղարկել, թե բազմաթիվ ձախողումներից հետո ինչպե՞ս հրաժարական չի տալիս վարչապետը՝ անդրադարձ կատարելով նաև թանկացումներին․

«Ես 2 անգամ վարչապետի պաշտոնից հրաժարական եմ տվել։ Մեկը 2018թ․, մյուսը՝ 2021թ․ ապրիլին։ ՀՀ քաղաքացիներին եմ այդպիսով հնարավորություն տվել որոշելու այս թնջուկները։ 

Ուզում եմ հիշեցնել, որ 2019թ․ Հայաստանը Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր։ 

2020 թվին եղել է քովիդ համավարակ, պատերազմ։ Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում է գնաճ։

2019թ․ ամբողջ աշխարհում պարենի թանկացում է տեղի ունեցել, Հայաստանում պարենի գնանկում է տեղի ունեցել։ Մենք 2018-19թթ․ մենաշնորհների հարցը լուծել ենք։ Աշխարհում չկա մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճեր չունի։ Գնաճը գլոբալ պրոբլեմ է։

Ինչ վերաբերում է ջրի գնին։ Սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվել։ Մենք այդ որոշումը կայացրել ենք, որ տեսել ենք՝ մենք կարող ենք պահել մինչև 24թ․, բայց 2024 թվից հետո էականորեն կբարձրանա։ Մենք երաշխավորել ենք, որ 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվի։ 

Տենց բան Հայաստանում չի եղել։ Իսկ մյուսների համար ջրի գնի փոփոխությունը չի կարող լինել էական և շոշափելի։ 

Տարբեր պարամետրերից կախված կարող է 1-2 դրամի տարբերություն տեղի ունենա, որը ես կարծում եմ, որ լավ լուծում է։ Ես, կառավարությունն էլ խնդիր ուներ՝ գնալ խոսքի, տառի հետևից, թե ոգու հետևից գնալ»։