Լրահոս
2022-01-25
-
ՀայաստանՌոբերտ Քոչարյանը հորդորել էր Սերժ Սարգսյանին Արմեն Սարգսյանին չբերել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի հրաժարականը նոր իրողություններ է ստեղծում երկրում։ Իշխանությունը կարող է առաջիկայում ամբողջությամբ միաբեւեռ դառնալ։ Մարդիկ այժմ քննարկում են, թե ինչպես հայտնվեց Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռին։ Հիշում են, որ այդ շրջանում տարբեր անուններ էին շրջանառվում, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանի անունը, սակայն Սերժ Սարգսյանի մի հայտարարությունը, թե լեզուներ տիրապետող անձ է ընտրվելու, պարզ դարձրեց, որ խոսքն Արմեն Սարգսյանի մասին է»։Ավելին14:1925.01.22 -
Հայաստան«Հայաստան» խմբակցությունը հակված է նախագահի թեկնածու առաջադրելԸնդդիմադիր «Հայաստան» դաշինքը, ամենայն հավանականությամբ, նախագահի թեկնածու կառաջադրի: Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորի խոսքով՝ իրենք դեռ քննարկումների փուլում են։ «Հաշվի առնելով որոշակի չափանիշների առկայությունը՝ առաջիկայում այս թեմայով ավելի կոնկրետ կարտահայտվենք»,- վստահեցրեց Մինասյանը։ Նա հավելեց, որ նախագահը պետք է ունենա այն որակները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիներին ազգային նպատակների շուրջ համախմբելու համար։ Ըստ Մինասյանի՝ նոր նախագահը չպետք է «քաղաքական մեծամասնության նախագահը» լինի: Նշենք, որ անհասկանալի է մնում, թե որն է խորհրդարանական ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու իմաստը՝ հաշվի առնելով ԱԺ-ում ուժերի դասավորվածությունը։Ավելին14:1425.01.22 -
ՀայաստանՎարչապետի տեսլականը Հայաստանի ապագայի մասին գտնվում է ադրբեջանաթուրքական շահերի տիրույթում․ Վահե ՀովհաննիսյանԱյլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ «Հետք» պարբերականի հրապարակած տեղեկություններին ու դրան հաջորդած Փաշինյանի արձագանքին. «Հայաստանի նախագահը պարզվում է, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել, ու հենց դա ջրի երես է դուրս գալիս, հապճեպ արտագաղթում է երկրից ու Լոնդոնի իր բնակարանից հրաժարականի տեքստ հեռագրում իր ղեկավարած երկիր։ Եթե Արմեն Սարգսյանը հրաժարական տար իր աշխատավայրից, հետո քայլեր Երևանի փողոցներում, շփվեր հասարակ մարդկանց հետ, պատասխաներ նրանց հարցերին, հետո հրավիրեր հանրային դեմքերի՝ կիսվեր իր մտահոգություններով՝ սա կլիներ այլ պատմություն։ Բայց նա այդպես չի անում, որովհետև պետությունըև այնտեղ ապրող մարդիկ՝ մենք բոլորս, նրա համար երկրորդ սորտի երևույթներ ենք։ Հայաստանի վարչապետը ասուլիս է տալիս, որից պարզ է դառնում, որ Հայաստանը նա պատրաստվում է սարքել Սենթ Քիթս և Նևիսի նման մի բան։ Սա՝ լավագույն դեպքում։ Վարչապետի տեսլականը Հայաստանի մոտակա և երկարաժամկետ ապագայի մասին գտնվում է բացառապես ադրբեջանաթուրքական շահերի տիրույթում։ Նրա ձևակերպումները ազգային անարժանապատվության և ազգային-պետական անհեռանկարայնության բանաձևեր են։ Հայաստանում ընդդիմադիր համակարգերը գտնվում են զրոյական կառուցվածքային-կազմակերպչական մակարդակում։ Հենց այդ պատճառով էլ չկա հանրային լուրջ պրոցես, և թե´ նախագահի արտագաղթը, թե´ վարչապետի՝ Հայաստանի անարժանապատիվ ու ծայրահեղ վտանգավոր տեսլականի շնորհանդեսն անցնում են հուսահատված անտարբերության մթնոլորտում։ Երկրում նոր իրականություն է, լուրջ ճգնաժամ. որտե՞ղ է քննարկվել ստեղծված վիճակը, ո՞ր ձևաչափում։ Իսկ եթե չի քննարկվել, ապա որտե՞ղ պետք է ձևակերպվի հասարակության համար ընդունելի ու կոնսոլիդացիոն բովանդակությունը։Այդ տեղն այս պահին պարզապես չկա։ Իսկ եթե այդ բովանդակությունը չձևակերպվի, ու չարվեն փոփոխություններ, արդյունք չի լինելու։ Այդ պայմաններում ընդդիմության տարբեր թևերից մեկը Շուշին է պահանջելու, մյուսը՝ Սևրի պայմանագիրը, երրորդը՝ Վուդրո Վիլսոնի քարտեզը, չորրորդը՝ Քաջարանի կոմբինատը, այլոք՝ փակ սահմաններ կամ չգիտեմ ինչ։ Ու այդ պատճառով էլ համատարած դժգոհության և մտահոգությունների պայմաններում երկրում չկա լուրջ պրոցես, որը կկասեցնի Հայաստանի վերածումը ադրբեջանաթուրքական Սենթ Քիթս և Նևիսի»։Ավելին14:1125.01.22 -
ՀայաստանԳյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ողջ արխիվը վերածվել է մոխրակույտի«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի հրդեհային տեսչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հունվարի 22-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով: Այդ օրը՝ ժամը 11:00-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Դեբետ գյուղի համայնքապետարանի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրշեջները մարել են գյուղապետարանի տանիքում առաջացած հրդեհը, իսկ մինչ հրշեջների ժամանումը, գյուղապետարանի աշխատակիցներն իրենք իրենց ուժերով պայքարել են նաև կրակի տարածման դեմ, ապա՝ մարման: Շամշյանի տեղեկություններով՝ այրվել են տանիքում եղած գյուղապետարանի արխիվացված ողջ փաստաթղթերը:Ավելին14:0725.01.22 -
ՀայաստանՀՀ վարչապետի գլխավորությամբ՝ Արցախի ոչնչացման մեկնարկը տրված է․ Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է, որ հայի գլխին պատուհաս դարձած ՀՀ վարչապետը գործելաոճ է դարձրել յուրաքանչյուր ամսվա 24-ին առցանց մամլո ասուլիս կազմակերպելը: «Նպատակը մեկն է. ամիսը մեկ ի լուր միջազգային հանրության հայտարարել, որ ՀՀ իշխանությունը իր պայմանավորվածությունները թշնամու հետ սրբորեն պահում է և ավելին՝ փուլ առ փուլ իրականացնում: ՀՀ վարչապետի գլխավորությամբ Արցախի Հանրապետության ոչնչացման մեկնարկը տրված է, ինչը իր հրաժարականով փաստեց նաև ՀՀ նախագահը, քանզի վախեցավ նման պատասխանատվության կրողներից մեկը լինել: 2008-ի մարտի 1-ից այս անձի (ներկայումս՝ ՀՀ վարչապետ) Հայի ու Հայրենիքի հանդեպ պլանավորած բոլոր հանցագործությունները հաջողվում են, որովհետև մեր ազգը ներողամիտ է, մեր ազգը դեռևս հանդուրժում է...Սակայն այդ անձը մի բանում չի հաջողելու. ԱՐՑԱԽԸ ՉԻ ՀԱՅԱԹԱՓԵԼՈւ... Իսկ Մոնթեն գիտեր, Մոնթեն զգուշացնում էր. «Պարկուճում ունեցիր 10 փամփուշտ, 9-ը դավաճանների, 1-ը թշնամու համար: Այդ մեկը հերիք է թշնամուն...»։Ավելին13:5025.01.22 -
ՀայաստանՈրևէ ՍԴ պահանջած հանրային աջակցություն մինչ օրս հակասահմանադրական եղանակով չի իրականացվում․ Արամ ՎարդևանյանՀՀ ԱԺ «Հայաստան»խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացնում է այս ժամանակահատվածում իրականացված որոշ գործողությունների մասին. «1) Մեր կողմից ներկայացվել են ևս երկու դիմումներ Սահմանադրական դատարան: Առաջինը վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին՝ կալաանվորման ինստիտուտին, հիմնավոր կասկած հայտնի ձևակերպման որոշակիության խնդիրին, ապացուցման շեմին, ԲԴԽ-ի կողմից դրա մեկնաբանման հանգամանքին: Նույն դիմումով վիճարկել ենք նաև կալանավորման հիմքերի վերացարկման անթույլատրելիության հարցը: Նշվածը կարող է նպաստել կալանավորման անընդունելի կիրառման պրակտիկայի զսպմանը: Երկրորդ դիմումը վերաբերում է հենց ԶԼՄ ոլորտին: Վիճարկել ենք Գնումների մասին օրենքի հայտնի ձևակերպումը համաձայն որի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և Վարչապետի ի թիվս այլ ծախսերի արարողակարգային, կեցության, սննդի ծախսերը համարվում են պետական գաղտնիք: Նշված կարգավորումը և դրա կիրառումը հատկապես վերջերս ապացուցում են, որ թվարկված պաշտոնատար անձինք դուրս են մնում հանրային վերահսկողությունից, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում: 2) Մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից ուզում եմ հատկապես նշել ցանկացած մեքենա վարողի համար հայտնի «բալային համակարգի» տուգանային միավորների վերացման նախագիծը: Վիաճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն ճանապարհային անվտանգության ոլորտում չեն ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173189 որոշում: Այո հենց՝ 173189 որոշում: 3) ՊՇՌ թեստերի ծախսերի մասով ևս մեկ անգամ ուզում եմ բառացի մեջբերում կատարել ՍԴ որոշումից, որը մինչ օրս չի կատարվում Կառավարության կողմից. «համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում առաջացած իրավիճակը ենթադրում է կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը նաև հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»: Որևէ ՍԴ պահանջած հանրային աջակցություն մինչ օրս հակասահմանադրական եղանակով չի իրականացվում, այդ թվում անտեսելով նվազագույն աշխատավարձի չափը և ՊՇՌ թեստերի անհամաչափ բեռը: Այս մասով մեր հայրենակիցներին հավելյալ տեղեկություն եմ տրամադրելու առաջիկայում:Ավելին13:4425.01.22 -
ՀայաստանՍյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀունվարի 22-ին ժամը 23:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասում մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: «shamshyan.com»-ը հայտնում է, որ վթարի հետևանքով Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Նա աշխատում է «Վամաքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պահնորդ:Ավելին13:3525.01.22 -
ՀայաստանՓաշինյանը չի բացառում, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում տեղական գյուղարտադրանքը կարող է կորցնել մրցունակությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացող առցանց ասուլիսում չի բացառել, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում տեղական գյուղատնտեսական արտադրանքը կարող է կորցնել մրցունակությունը թուրքականի համեմատ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կատարվել են ուսումնասիրություններ սահմանի բացման հնարավոր ազդեցության առնչությամբ եւ արդյոք դա դուրս չի մղի շուկայից տեղական արտադրանքը։ «Շատ հետաքրքիր թեմա է, երբ Հայաստանի նման երկրներում քննարկում են ներսի շուկան տեղի արտադրողի համար պահպանելու եւ պաշտպանելու խնդիրը։ Ուրիշ բան, եթե ՀՀ-ն լիներ 500 մլն բնակչություն ունեցող երկիր, որտեղ այդ շուկայի ներքին պահանջարկը կարող էր տնտեսությանը շատ մեծ լիցք տալ։ Մեր կառավարության քաղաքականությունը հետեւյալն է՝ արտահանմանը միտված քաղաքականություն պետք է ունենանք, ներքին շուկայի վրա հենվելով չենք կարող տնտեսությունն էդ աստիճանի լրջացնել, մեզ արտահանման շուկաներ են պետք, իսկ եթե մեր պոտենցիալ արտահանման շուկաները փակեն, ասեն՝ դուք ձերը փակեք, մենք՝ մերը, Հայաստանը դրանից չի օգտվի։ Երբ խոսում ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին, մենք մտածում ենք միայն Հայաստանի եւ Թուրքիայի մասին, իսկ պետք է մտածեն էն տրանզիտի մասին, որը պետք է Հայաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով անցնի՝ ի՞նչ տնտեսական էֆեկտներ է դա բերելու, ինչքա՞ն աշխատատեղեր ա բացելու։ Հնարավոր է, որ ինչ-որ սեգմենտում այսօր առկա արտադրանքն իր մրցունակությունը կորցնի, բայց երկաթուղու եւ ճանապարհների բացման դեպքում ի՞նչ նոր սեգմենտներ են առաջանալու։ Այսօր Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու խնդիր ունենք, դրա համար մեծ նշանակություն ունեն կոմունիկացիաները, գործարաններ ենք ուզում ստեղծել, եւ ինչքանով այդ առումով սահմանի եւ երկաթուղու բացումը կմեծացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը։ Ինչպես Նախիջեւան-Ադրբեջան օրինակով էի ասում, կուզեի, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն էլ այդ կոնտեքստում նայենք։ Մենք երկաթուղային կապ ենք ստանում Եվրոպայի հետ, իսկ որեւէ մեկը հաշվե՞լ է՝ երկաթուղով եթե փորձենք մեր արտադրանքն արտահանել Եվրոպա, դա ինչ պոզիտիվ ազդեցություն կունենա ինքնարժեքի վրա։ Հաշվել ենք, եւ դա, միանշանակ, պոզիտիվ ազդեցություն կունենա»- նշել է Փաշինյանը։Ավելին13:2625.01.22 -
ՀայաստանԵթե ես իշխանության լինեի, պատերազմ չէր լինի․ Ռոբերտ ՔոչարյանԵթե ես իշխանության լինեի, պատերազմ չէր լինի․ պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է․․․ 04․12․2020թ․ Հատված Ռոբերտ Քոչարյանի՝ «5-րդ» ալիքին տված հարցազրույցիցԱվելին13:1925.01.22 -
ՀայաստանՊետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված էր. Մինասյանը՝ ի պատասխան ՓաշինյանիԵրեկ՝ հունվարի 25-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր, թե Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականությունը չի եղել, և ՀՀ որևէ կառավարություն երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան-Թուրքիա սահմանը: Ըստ Փաշինյանի՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տվել, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայ դատի մասին Փաշինյանի ասածներին: «Սա կարելի էր վերագրել որպես չիմացության դրսևորում և անփութություն։ Բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, ապա այն ուղղված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, և առնվազն Փաշինյանը պետական դավաճանության հերթական դրսևորումն է թույլ տալիս»,-ասաց Մինասյանը։ Նա նշեց, որ 2011 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ պետական հանձնաժողով էր ստեղծված, որտեղ ներգավված են եղել ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, սփյուռքի կառույցները: Այդ հանձնաժողովը ՀՀ անունից հռչակագիր էր ընդունել։ «Հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է, որ այն արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար»,-հավելեց Մինասյանը։ Պատգամավորը հիշեցրեց, որ վերոհիշյալ հռչակագրում նախագահի գլխավորությամբ արժևորվել է նաև իրավարար վճիռը՝ Սևրի դաշնագիրը։ Այսինքն՝ պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված էր. Հայ դատի օրակարգի կարևոր տարրերից մեկը սա է։ Մինասյանը հավելեց՝ եթե Փաշինյանի արած հայտարարությունը ՀՀ իշխանության տեսակետն է, ապա այն առերևույթ ծանր հանցագործության փաստ է արձանագրում:Ավելին12:4725.01.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Նախագահը ձերբակալվել է, Սահմանադրությունը՝ չեղարկվել. Բուրկինա Ֆասո | 25.01.2022Ավելին12:3025.01.22 -
ՀայաստանՓաշինյանը հանցակից է Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ առկա խնդիրներին. իմացել և լռել է. Ագնեսա ԽամոյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանցակից է նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված խնդիրներին, քանի որ իմացել և լռել է: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը: Երեկ «Հետք» պարբերականը գրել էր` նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը: Խամոյանը հիշեցրեց, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ է Փաշինյանն Աժ-ում հայտարարել, որ Արմեն Սարգսյանը քաղաքացիության խնդիր ունի։ «2018 թվականի իշխանափոխությունից հետո որևէ անդրադարձ Փաշինյանի կողմից այդ հարցին տեղի չի ունեցել։ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ երեկվա հրապարակումն ակնհայտորեն ցույց տվեց, որ Սարգսյանը ոչ միայն այն դրվագով է քաղաքացիության խնդիր ունեցել, որը մատնացույց էր անում Նիկոլ Փաշինյանը, այլ նաև այլ դրվագներով այլ քաղաքացիության հետ կապված խնդիրներ է ունեցել»,- ասաց Խամոյանը: Նրա խոսքով՝ այս հարցում հանցակից է Նիկոլ Փաշինյանը, որովհետև արդեն 2018 թվականից հետո այդ մասին իմացել է փաստերով և չի խոսել այդ մասին։ Խամոյանը նշեց, որ հենց այս իսկ պատճառով էլ երեկ կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը խուսափել է այս հարցից և շրջանցել թեման:Ավելին12:3025.01.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1332, մահվան՝ 6 նոր դեպքՀայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1332 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 353 731-ի, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8032 է: Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Հունվարի 25-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1525 է։ Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9557-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 154 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 549, փաստացի բուժվողներինը՝ 9625: Մեկ օրում արվել է 5713 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 685 238 թեստավորում:Ավելին12:2125.01.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 25.01.2022WWF-ի տեսախցիկները կրկին ֆիքսել են Նեոյին Խոսրովի անտառ պետական արգելոցում։Ավելին12:1225.01.22 -
ԱրցախՌուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ավելի քան 150 ուխտավոր այցելել է Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆԱվելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, այցելել են Ամարաս վանական համալիր, որը գտնվում է ԼՂ-ում սահմանազատման գծի մոտ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունն Ամարաս վանական համալիրում: Ուխտավորները ժամանում են ինչպես ընդհանուր շարասյան կազմում, այնպես էլ անձնական տրանսպորտով»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը: Եկեղեցական պատարագի նախօրեին խաղաղապահները վանական համալիրի հարակից տարածքում ստուգումներ են իրականացրել: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։Ավելին12:0825.01.22 -
ՀայաստանՄեկ օրում բացահայտվել է 89 հանցագործություն. ծեծ, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, ծանր վիրավորանքի՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու` 8, թմրամիջոցի հայտնաբերման` 9, բնակարանային գողության և խարդախության՝ 5-ական, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ընտանեկան բռնության, ծանր վիրավորանքի, ծեծի, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու կանոնները խախտելու և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 4-ական, կողոպուտի ու շորթման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:0225.01.22 -
ՀայաստանՓաշինյանին ուղղված հարցերն աղավաղվել են. ահազանգում են ԶԼՄ ներկայացուցիչներըՆիկոլ Փաշինյանին գրավոր հարցեր ուղղած ԶԼՄ ներկայացուցիչները ֆեյսբուքյան ասուլիսից հետո ահազանգում են՝ իրենց հարցերը հնչել են խմբագրված ու աղավաղված։ «Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ասվում է՝ Ա1+ից հարցնում են, ու հնչեցվում է մի հարց, որի ոչ մի բառը մեր հարցում չկա: Ինչից որոշեցին, որ մեր հարցը այդ պատգամավորի մասին է կամ միայն իր: Իսկ գուցե մեր հարցը սկզբից կարդայիք»,- գրել է «Ա1+»-ի խմբագիր Կարինե Ասատրյանը։ Գրառման ներքո մեկնաբանություն թողած Media.am-ից արձագանքել է. «Փաստորեն՝ ձեր հարցն էլ են խեղաթյուրել, իսկ մեր հարցն ընդհանրապես այնպես աղավաղվեց, որ կատարյալ անտրամաբանական հնչեց։ Եվ դա այն դեպքում, երբ հատուկ խնդրել էինք հարցը հնչեցնել նույնությամբ, առանց կրճատումներիև հավելումների»։ Ասուլիսի հենց ընթացքում Civilnet-ն ահազանգեց՝ Փաշինյանին հարց տվող լրագրողն աղավաղեց Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ հարցի կոնտեքստը։ «Հանրային հեռուստաընկերության լրագրողը, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Հետք»-ի՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այլ երկրի քաղաքացի լինելու հետաքննության մասին, նշեց, թե ըստ դրա՝ Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել։ .«Ասում են, որ պարզել են [«Հետքը»-խմբ.] իրենց հետաքննությամբ, որ իրականում Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ…»,- իր հարցում նշեց լրագրող Տաթև Դանիելյանը։ Մինչդեռ, «Հետքը» պարզել է, որ Սարգսյանը ոչ թե ՀՀ քաղաքացիություն չի ունեցել, այլ նախագահ դառնալուց քիչ ժամանակ առաջ եղել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի։ Սակայն, ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահ կարող է դառնալ վերջին վեց տարում ՄԻԱՅՆ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։ Լրագրողը, փաստացի, աղավաղել է քաղաքացիության հետ կապված հարցի կոնտեքստը։ Նիկոլ Փաշինյանն ինքը կասկած և զարմանք հայտնեց՝ Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացիություն չունենալու մասին, և նշեց, որ դա քիչ հավանական է և գրեթե անհնար։Ավելին11:3325.01.22 -
ՀայաստանՎրաերթ-ավտովթար՝ Արմավիրի մարզում. 24–ամյա վարորդը Ford-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Nissan March-ին. կա վիրավորԵրեկ՝ հունվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 14:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանը իր վարած Ford մակիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Նարեկ Ամիրյանին: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթից հետո Ford-ը բախվել է կայանված Nissan March-ին:Ավելին11:2925.01.22 -
ՀայաստանԲարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ ՄԻՊ բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական․ ԹաթոյանԲարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական, գրել է Արման Թաթոյանը։ «Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը: Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին հրապարակային արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարարը, որը ներկայում ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր է: Ընդ որում, այս ոլորտում ևս մարդու իրավունքներին քաղաքական երանգ հաղորդելու համար այդ հայտարարությունը տարածել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Բարձրաստիճան նշված պաշտոնյան հեգնական գնահատական տալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օրենքի հիման վրա հրապարակվող արտահերթ զեկույցին` այն անվանել է կողմնակալ: Այդ պաշտոնյայի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել: Ակնհայտ է, որ նա ծանոթ չէ նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. և մյուս տարեկան զեկույցներին` խնդիրների զարգացման կամ նվազման դինամիկայով: Նախ, գոնե նվազագույն մակարդակով ծանոթ լինելու դեպքում նա կտեսներ, որ զեկույցի վերնագրում ու ողջ տեքստում օգտագործված են ձևակերպումներ, որոնք բխում են օրենքներից, այդ թվում` «հոգեբուժական կազմակերպություն» հասկացությունը. այն նախատեսված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով՝ որպես հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող պետական կամ համայնքային հիմնարկ: Զեկույցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գեթ մեկ անգամ օգտագործված չէ: Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ բարձաստիճան պաշտոնյան, ով զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները և հիմա էլ խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա, կարող է կոնկրետ փաստերի վրա հիմնված Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտական զեկույցների վերաբերյալ հրապարակային գնահատականներ տալ առանց այդ կարևոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու: Ավելին, խարանի և խտրականության դեմ պայքարից խոսող բարձրաստիճան պաշտոնատար անձին բարեկամաբար իրազեկում ենք, որ այդ նպատակի համար ոչ միայն պետք է փոխել կազմակերպությունների անուններ ու դա հետո «դարձնել դրոշակ», այլ պետք է զբաղվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների իրական պաշտպանությամբ, նրանց իրական բուժումով ու խնամքով: Ինչպե՞ս կբացատրի Առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցներով բուժման` առանց սռհասարակ նրանց համաձայնության: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց նկատմամբ բուժում է իրականացվում նրանցից վերցված արհեստական ստորագրություններով, բայց փաստացի առանց նրանց համաձայնության, ինչպե՞ս բացատրել նրանց նկատմամբ ներգործության միջոցներն իրավունքները ոտնահարող եղանակով, ինչպե՞ս բացատրել համայնքահեն ծառայությունների ու բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը կամ եղածների դեպքում էլ դրանց խիստ անարդյունավետությունը, ինչպես նաև բուժաշխատողների անընդունելի սոցիալական երաշխիքները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը կազմվել է բարձր պրոֆեսիոնալ թիմի (սոցիոլոգ, իրավաբան, հոգեբան, բժիշկ, այդ թվում՝ հոգեբույժ) մասնագիտական աշխատանքի արդյունքում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ: Բոլորն անցել են հատուկ ուսուցում, մեծ մասը նաև միջազգային կառույցների փորձագետներ են [այդ թվում միջազգային մակարդակի], ղեկավարվում են միջազգայնորեն երաշխավորված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատած ուղեցույցերով, իսկ նրանց մի մասը նաև զբաղվում է իրական գիտական աշխատանքով թե´ Հայաստանում, թե´ արտերկրում: Զեկույցում կոնկրետ օրինակներով արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրվագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատության, կա՛մ իրականացվել են Առողջապահության գործող նախարարի օրոք: Նշված են անգամ տարբերակված գերատեսչական ենթակայության խնդիրները Առողջապահության նախարարի հրամանների խախտման տեսանկյունից: Մանրամասները զեկույցում են: Այնպես որ, ՀՀ առողջապահության նախարարի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձից, ՀՀ ԱԺ կառավարող խմբակցության անդամից խստորեն պահանջում ենք չփորձել քաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը և քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտոնում իր աշխատած ժամանակվա անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները»:Ավելին11:1325.01.22 -
ՀայաստանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենաները կոպտորեն խախտում են ՃՏ կանոնները (տեսանյութ)Ինչպես են ԱԺ նախագահի ծառայողական մեքենաները երթևեկում՝ կոպտորեն խախտելով կանոններըԱվելին11:1125.01.22