Լրահոս
Հայաստան
14:55
25.01.22
543

Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերով Քարվաճառն ու Քաշաթաղը չէին հանձնվում Ադրբեջանին․ Ղազինյան

Img default alt hy

Ի գիտություն ՔՊ պատգամավորներին ցանկանում եմ հայտնել, որ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերով Քարվաճառն ու Քաշաթաղը ՉԷԻՆ ՀԱՆՁՆՎՈւՄ Ադրբեջանին մինչև Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ու հավելել. 

«Իսկ կրակոցների քանակն ու հնարավոր զոհերի թվի մասին բարբաջանքը պարզունակ նիկոլություն է՝ 35000 կյանքեր փրկելու ստի ու կեղծիքի տիրույթում:

Հ.Գ. Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու դեպքում զոհերի թիվը պակաս կլիներ առնվազն 2000-ով, իսկ Քաշաթաղն ու Քարվաճառը կմնային ՀԱՅԿԱԿԱՆ․․․»: