Լրահոս
2022-01-25
-
Հայաստան«Խաղից դուրս» վիճակում․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, առաջին հանդիպումից հետո Ռուբեն Ռուբինյանն իր այցի հետ կապված արդյունքներն ու ողջ տեղեկատվությունը, բնականաբար, միանգամից փոխանցել է Նիկոլ Փաշինյանին և միայն նրա հետ հանդիպումից հետո, նրա ուղղորդմամբ ու գիտությամբ է տեղեկության որոշակի չափաբաժին տրամադրել ԱԳՆ համապատասխան կազմին։ Ընդհանրապես, ԱԳՆ-ն այս ողջ գործընթացից դուրս է մնացել և հիմնականում դիտորդի կարգավիճակում է: Մեր տեղեկություններով, այս հանգամանքը լուրջ դժգոհություն է առաջացրել կառույցում, քանի որ այն վերջին շրջանում դարձել է լուսանցքային գերատեսչություն, որին Փաշինյանը չի վստահում։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ նույն վիճակն է նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև «ապաշրջափակման» գործընթացների առումով»:Ավելին10:3725.01.22 -
ՀայաստանՉի բացառվում՝ 102-րդ ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի մեկնարկն արդեն տրվել է Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ունեցած հանդիպումով, նաեւ փշալարային տրամաբանությամբ կահավորված ու զինված սահմանների թոթափում է ենթադրում։ Համենայնդեպս Շիրակի մարզից «ժողովուրդ» օրաթերթին շարունակ տեղեկություններ ու ահազանգեր են հասնում այն մասին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ Իհարկե, հայ-ռուսական միացյալ զորքերի մասին համաձայնագրի շրջանակներում դեռեւս 2010-ին ստորագրված արձանագրության մեջ ֆիքսված է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան այնտեղ մնալու իրավունք ունի մինչեւ 2044 թվականը, այնուամենայնիվ, թեմայի շուրջ զրուցեցինք Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ: Մարզպետը հորդորեց Պաշտպանության նախարարություն դիմել, բայց հիշեցրեց 2010-ին ստորագրված փաստաթուղթը: Նշենք, որ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ստորագրված N5 արձանագրության համաձայն՝ ոչ միայն բազայի տեղակայման ժամկետն էր սահմանվում, այլ նաեւ ռուսական կողմը պարտավորվում էր համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունն ու սատարել հայկական զինուժին սպառազինվելու արդիական զինատեսակներով»:Ավելին10:3225.01.22 -
ՀայաստանՓաշինյանը վերահաստատեց, որ կողմ է թուրք-ադրբեջանական նախապայմաններինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ ինքնաասուլիսն է տալիս՝ ագրեսիվորեն քարոզելով թուրք–ադրբեջանական նախապայմանների բավարարման օգտին․ «Ըստ նրա՝ 1. Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ, 2․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում լոկոմոտիվը պետք է լինի հայկական սփյուռքը, ինչը «թարգմանաբար» նշանակում է ճանաչման հարցը ՀՀ պետական քաղաքականության օրակարգից հանել կամ այն դարձնել ձևական։ Այսքանից հետո հայտարարել, թե, իբր, հայ–թուրքական (իրականում՝ հայ–թուրք–ադրբեջանական) ներկա շփումներն առանց նախապայմանների են, պարզապես լկտի սուտ է։ Նման՝ «Ալիևը կիրթ է ու կառուցողական, նա էլ է ուզում խնդրի խաղաղ կարգավորում, մենք էլ» ստին։ Էրդողանը, Ալիևն ու Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին նետում են նախադասություն («հայ–թուրքական երկխոսությունն առանց նախապայմանների են»), իսկ փոխարենը Թուրքիան ու Ադրբեջանը Փաշինյանից ստանում են իրենց նախապայմանների բավարարում։ Այժմ այդ բավարարման ագրեսիվ քարոզչական փուլն է։ Փաշինյանն այնպիսի էնտուզիազմով է պաշտպանում Ղարաբաղի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման թեզը և այնպես է նսեմացնում Մադրիդյան սկզբունքների համաձայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հայանպաստ հեռանկարը, որ Ալիևն ու Էրդողանը կարող են հանգիստ այլ գործերով զբաղվել։ Նիկոլի էժանագին «կռուտիտն» այն է, թե, իբր, ինքը մեղավոր չէ, քանզի «էն գլխից» է ամեն ինչ հանձնած եղել։ Համաշխարհային պատմության մեջ գոնե ինձ հայտնի չէ դեպք, երբ թշնամական հարաբերություններ ունեցող երկրներից մեկի ղեկավարը փաստաբանություն անի թշնամի երկրի օգտին»։Ավելին10:2425.01.22 -
ՀայաստանԹափուր նախագահի պաշտոնը. լիազորությունների մասին մատնանշումը՝ «քող»․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախապես նշենք, որ վերնագրում ո՛չ սխալ կա, ո՛չ վրիպակ: Հասկանում ենք, որ հայոց լեզվի կանոններով պետք է լիներ «նախագահի թափուր պաշտոնը»: Սակայն խոսքն այս դեպքում այդ մասին չէ, ոչ էլ հրաժարականի իրավական ձևակերպման, կամ թափուր այդ պաշտոնին հավակնողների մասին: Խոսքը բովանդակության մասին է՝ բառիս ամենաիսկական իմաստով, այդ թվում՝ անցած չորս տարվա կտրվածքով... Հազիվ թե շատ անսպասելի էր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Շատերի համար պարզ էր, որ նա ժամանակից շուտ է հեռանալու պաշտոնից: Սակայն, հաշվի առնելով, որ հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների մասին, թվում էր, թե նա, որ հրաժարական չտվեց պատերազմից հետո, ապա ամեն ինչ արեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել (ձևական հայտարարությունները թոզփչոցի էին), կհեռանա նշյալ փոփոխությունների արդյունքում: Առավել ևս, որ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, ապա ինքը պատրաստ է անմիջապես հրաժարական տալ։ Բայց նրա հրաժարականը եղավ նախքան սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը ներկայիս բարդ փուլում ներքաղաքական նոր իրադրություն է ստեղծում։ Իսկ թե ինչու Արմեն Սարգսյանը նախընտրեց հիմա հեռանալ, այս հարցը դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Նախ՝ պետք է ուշադրություն դարձնել, թե նա ինչ պատճառաբանություններ է ներկայացնում իր հրաժարականը ժողովրդի աչքում «լեգիտիմացնելու» համար։ Ըստ էության, Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում կարմիր թելի պես անցնում է այն պատճառաբանությունը, թե ՀՀ նախագահը ներկայիս կառավարման համակարգի պայմաններում չի ունեցել բավարար լիազորություններ, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում ազդի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների վրա։ Այլ կերպ ասած՝ ըստ Արմեն Սարգսյանի, նախագահի ինստիտուտը չի ունեցել սահմանադրական գործիք՝ իր ունեցած ներուժն ի նպաստ երկրի օգտագործելու համար։ Սակայն հետաքրքրական է, որ սա առաջին անգամ չէ, որ Արմեն Սարգսյանը բողոքում է, թե նախագահի ինստիտուտը գործող Սահմանադրության պայմաններում օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով։ Նա տասնյակ անգամներ դրա մասին հայտարարել է իր բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր հրաժարական տալիս, երբ տեսնում էր, որ, օրինակ՝ ճգնաժամային իրավիճակներում՝ մասնավորապես պատերազմում պարտության արդյունքում պետությունը շատ ծանր վիճակում է հայտնվել, իսկ իր լիազորությունները չեն բավարարում իրադրության վրա ազդելու համար։ Կամ՝ վերջինս կարող էր առնվազն հրաժարական տալ անցյալ տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ իր անհամաձայնությունը և բողոքը հայտնելով վարչական ռեսուրսների չարաշահման ու քաղաքական ճնշումների արդյունքում իշխանությունների վերարտադրման կապակցությամբ։ Հաջորդ հարցն այն է, որ եթե Արմեն Սարգսյանը բողոքում է, թե գործող Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով և միայն արարողակարգային դերակատարություն է ունենալու, ապա ինչո՞ւ համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը։ Մի՞թե այն ժամանակ ինքը քաջածանոթ չի եղել Սահմանադրության մեջ նախագահի լիազորություններին վերաբերող հատվածին: Իհարկե քաջածանոթ է եղել։ Եվ առնվազն տարօրինակ է «ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի...» ձևակերպումը, քանի որ նման պաշտոնի համար հավել յալ լիազորություններ չեն տրվում սոսկ բանավոր պայմանավորվածությամբ: Դրա համար կա Սահմանադրություն: Մյուս կողմից էլ՝ սա ցույց է տալիս, որ Սարգսյանը բավարար չափով անկեղծ չէ հանրության նկատմամբ, քանի որ իրականում, շատ մասնագետների գնահատմամբ, Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին տրված լիազորությունները բավարար էին, որպեսզի նախագահը հանդես գա որպես պետության գլուխ և էական ներազդեցություն ունենա պետության կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ առանցքային հարցերում։ Այլ հարց է, որ Արմեն Սարգսյանն ի վիճակի չի եղել այս ընթացքում արժևորել նախագահի ինստիտուտը։ Կամ եթե նախագահը լիազորություններ չի ունեցել, ապա ինչո՞ւ վերջինս անցած տարի ստորագրեց Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, որով, ըստ էության, սահմանափակվում էին նախագահի լիազորությունները։ Այսինքն, նախագահն անձամբ իր ձեռքով սահմանափակեց իր լիազորությունները, որոնք, իր համոզմամբ, առանց այդ էլ բավարար չէին: Կարճ ասած՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ երկրի ներքաղաքական և արտաքին հարցերում ավելի ակտիվ ու գործուն դերակատարություն ստանձնել, այլ հարց է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձել իրական կյանքում կիրառման մեջ դնել Սահմանադրությամբ նախագահին տրված լծակները։ Ստացվում է, որ հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանի ներկայացրած արդարացումները համոզիչ չեն։ Եվ այս ֆոնին նրա հեռանալն այլ ենթատեքստ է ստանում։ Ու այս համատեքստում պատահական չեն այն տարբեր վերլուծությունները, որ վերջինս հեռանում է ոչ իր կամքով՝ այդպիսով լիովին ազատ արձակելով Նիկոլ Փաշինյանի ձեռքերը։ Մյուս կողմից էլ՝ քննարկումներ կան, որ նրա հրաժարականը պատճառ է տարածաշրջանային, հնարավոր է՝ ավելի գլոբալ «շարժերի» արդյունքում մեր երկրի հետ կապված առաջիկա զարգացումների մասին հստակ տեղեկատվության տիրապետման հետ: Ըստ այդմ, ստացվում է, որ նա հրաժարական տվեց, որպեսզի պատասխանատվություն չստանձնի մեր երկրի հետ կապված առաջիկա ցավոտ զարգացումներում և իր ստորագրությունը չդնի առաջիկայում սպասվող փաստաթղթի տակ։ Սակայն որն էլ լինի հրաժարականի պատճառը, հստակ է, որ դա լիազորությունների պակասը չէ»:Ավելին10:1525.01.22 -
ՀայաստանՖեյք QR կոդեր կան. ռեստորանները «չենք ստուգելու QR կոդ» նախաձեռնություն են սկսելԵրրորդ օրն է հանրապետության սրճարան-ռեստորաններ մտնելիս քաղաքացիներից կանաչ անձնագիր կամ թեստի բացասական պատասխան են ուզում: Անձնական տվյաների պաշտպանությամբ զբաղվողները ահազանգում են, որ QR-կոդը բացի վակցինացված լինելու տվյալից, քաղաքացու մասին այլ տեղեկություններ էլ է պարունակում և դրանք հասանելի են դառնում այլ անձանց: Առողջապահության նախարարի տրամաբանությամբ՝ դա այն գինն է, որը քաղաքացին վճարում է հանուն առողջության:Ավելին10:1225.01.22 -
Հայաստանշինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցըՃգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 24-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակից Գ․ Կ․-ն (ծնված 1951 թ.)։ Փրկարարները՝ շտապօգնության աշխատակիցների հետ, երկաթե ամրանների վրայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Գ․ Կ․-ին. վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։Ավելին10:1225.01.22 -
ՀայաստանՄեղադրանքի կողմը միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբԴավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ 1/ Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց և ոչ ավելին: 2/ Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել: 3/ Մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որևէ կերպ չի ապացուցվել: 4/ ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում: 5/ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են): 6/ Հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից և գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան: 7/ Ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ: Դավիթ Տոնոյանը ցանկանում է հրապարակային ձևով երախտագիտություն հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին և դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը «չի կարող անհրաժեշտ և բավարար սոցիալ-հոգեբանական և զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից»»:Ավելին10:0825.01.22 -
ԱրցախԴադիվանքի քահանանները պարգևատրվել են Երախտագիտության մեդալովԱդրբեջանին հանձնված Քարվաճառի՝ հայկական օազիսի՝ Դադիվանքի վանահայրերի մի մասը Ստեփանակերտում է: Արցախի պետ. նախարարը «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել նրանց:Ավելին10:0625.01.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հետք» Արմեն Սարգսյանի ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ՝ վարչապետի նշանակումը, որոնց տակ առկա է նրա ստորագրությունը, հակաօրինական են։ «Հրապարակ» ՔՊ-ն՝ որպես նախագահի թեկնածու, քննարկում է ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունները, իսկ ընդդիմադիր դաշտում քննարկում են միասնական թեկնածու առաջադրելու հարցը։ «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ «Հրապարակ» Փաշինյանը թիմին ասել է, որ պատերազմից հետո ահռելի օգնություն է ուղարկել Արցախ, բայց դրա պատկառելի մասը հայտնվել է «Արայիկի եւ նրա մերձավորների գրպանում», անգամ ասել է՝ եթե հիմա սկսի քննել էդ գործը, կասեն՝ քաղաքական հետապնդում է, ուստի չի անում։ «ժողովուրդ» Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան դուրս բերվի: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ:Ավելին10:0325.01.22 -
ՀասարակականՄարիամ Փաշինյանին պետական 27 000 դոլար արժեցող մեքենա է սպասարկում․ նրա առաջ դուռ է բացում թիկնապահը(Տեսանյութ)2019-ին «Politik.am»-ը բացահայտել էր, որ Նիկոլ Փաշինյանի աղջիկը՝ Մարիամ Փաշինյանը ևս պետության հաշվին ծառայողական մեքենա է ստացել։ Այդ հոդվածում մասնավորապես գրված էր․ «Այս անգամ պետության հաշվին շռայլ ծախս է արվել հանուն վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնաց։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։ Մեքենան գնվել է սրահից և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար» (Մանրամասն՝ այստեղ)։ «Politik.am»-ի ընթերցողներից մեկը նկարահանել է կադրեր, թե ինչպես են մեքենան և պետական ծառայողները սպասարկում Մարիամ Փաշինյանին։Ավելին09:5825.01.22
2022-01-24
-
ՀասարակականՍկանդալային ռեփերը Հայաստան չի գա. Մորգենշտերնը չեղարկել է բոլոր համերգներըԱռաքելական եկեղեցու սպասավորները իրենց հաղթանակն են համարում ռուսաստանցի էպատաժային ռեփեր ռեփեր Մորգենշտերնի երևանյան հյուրախաղերի չեղարկումը: Մարտին նշանակված համերգի մասին լուրը հանգստյան օրերին լույսի արագությամբ տարածվեց համացանցում:Ավելին23:1924.01.22 -
ՄիջազգայինԱրևմուտքը զինում է Կիևը՝ տարհանելով իր դիվանագետներինԴոնբասում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ բարձր է գնահատել Պուտինի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը: Սրան հետևել է Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, թե եկել է ժամանակը պաշտպանելու ազգային շահերը: Արևմուտքը շարունակում է զինել ուկրիանական բանակը, միաժամանակ Կիևից տարհանելով իր դիվանագետներին:Ավելին23:1824.01.22 -
ՀայաստանԴավիթ Տոնոյանը կմնա կալանավորված. դատարանի որոշումը կբողոքարկվիՊաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված: Դատարանը մերժել է ՔՊ-ական պատգամավորների՝ անձնական երաշխավորությամբ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը: Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել որոշումը:Ավելին23:1724.01.22 -
ՀայաստանԾովագյուղն ու Սեմյոնովկան անկախություն են պահանջում. մեկ շաբաթ էլ կսպասենԵրևան-Իջևան միջպետական ճանապարհն են այսօր փակել ծովագյուղցիները և վերջնաժամկետ տվել Հայաստանի իշխանությանը՝ Ծովագյուղը Սևանի հետ խոշորացնելու որոշումը չեղարկելու համար: ՏԻՄ ընտրությունները բոյկոտած համայնքը անկախություն է ուզում և նախկին համայնքապետին:Ավելին23:1724.01.22 -
ՀայաստանՔՊ-ն կարևորում է ՄԻՊ-ի «ոսկեղենիկ հայերենը», ընդդիմությունը հարցնում է՝«ո՞րն է, Վաղո՛, քո հայրենիքը»Հայաստանը մարդու իրավունքների նոր պաշատպան ունի: Խորհրդարանը 68 կողմ, 0 դեմ ձայներով Քրիստինե Գրիգորյանին ընտրել է օմբուդսմեն: Քվեարկությանը ընդդիմությունը չի մասնակցել, քանի որ լուրջ կասկածներ ունի Գրիգորյանի անաչառության վերաբերյալ:Ավելին23:1624.01.22 -
Հայաստան«Ճնշումները բացառվում են». ՔՊ-ականների համար նախագահի հրաժարականը անակնկալ է եղել2018-ի իշխանափոխությունը, որպես հեղափոխություն ողջունած Արմեն Սարգսյանը հեռանում է՝ ստեղծված վիճակը անվանելով «համազգային ճգնաժամ» և գուժելով՝ նոր, հնարավոր աղետի մասին: «Ռիսկեր չկան, նախագահի հայտարարությունը սխալ եք ընկալել»,- խորհրդարանում հայտարարել է մի ՔՊ-ական՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը ահազանգում, որ մենք կարող ենք հայտնվել պատմության լուսանցքում:Ավելին23:1524.01.22 -
ՀայաստանՓաշինյանը՝ Հիսուսի արձանը տեղադրելու Գագիկ Ծառուկյանի մտադրության մասինԵս կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի առաջարկին հետևած բանավեճը շատ կարևոր շերտեր բացեց, այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությանը։ «Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան տեղադրված, և ոչ մեկ դա չի նկատել, Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորը ակտիվացան։ Կան շրջանակներ, որոնց թվում է, թե Հիսուս Քրիստոս անունը օգտագործելո ւ՝ կադաստրով հաստատված սեփականության վկայական ունեն։ Նախ՝ ես կարծում եմ, որ առնվազն լավ է, որ այն անձը, տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանը, ում մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնում է հանրությանը»,- ասաց նա։ Վարչապետը նկատեց, որ, ըստ էության, առաջարկվում է նախագիծ։ «Լինի այդ արձանը, թե չլինի, դա որոշում է պետությանը։ Կա օրենք, կարգ, կառավարության որոշումներ, երբ այդ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի, ՀՀ–ում կա պետություն և պետություն որոշում կկայացնի»- ասաց նա:Ավելին22:3024.01.22 -
ՀայաստանԸնթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ. ՎանեցյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրում է. «Ընթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ 1994թ.-ից հետո Հայաստանի որևէ ղեկավար Ադրբեջանի նկատմամբ չի ունեցել այն հռետորաբանությունը (ատելության խոսքը), ինչ` Ալիևը ունի հիմա մեր նկատմամբ: Պետության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունը համեմատել որևէ կողմում հնչած մասնավոր կարծիքների հետ ուղղակի անթույլատրելի է: Մադրիդյան սկզբունքներին անդրադառնալը, խոսելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, Ադրբեջանի ղեկավարության կողմից քարոզվող սովորական հակաղարաբաղյան թեզ է: Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից նման մտքի արտաբերումը, մեղմ ասած, մադրիդյան սկզբունքների մանիպույլյացիա է և սեփական հանրության ապակողմնորոշում, ինչպես նաև Ադրբեջանի շահի ուղղակի սպասարկում: Մեկ բառով, եթե ասենք՝ ամբողջական մարազմ. բանակցային գործընթացի ձևախեղում, հանրաքվեի, դրա համամասնության հարցի խճճում, սեփական հանրության շարունակական և հետևողական ապակողմնորոշում: Հ.Գ. հնարավոր չի հասցնել զուգահեռաբար անդրադառնալ և արձագանքել այս մարդու կողմից ասվող յուրաքանչյուր ցնորքին, քանի որ Հայաստանի ապագային առնչվող մարտահրավերներ են ավելանում րոպե առ րոպե` վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից հնչող յուրաքանչյուր նախադասությանը համընթաց:Ավելին22:2724.01.22 -
ՀայաստանՀայաստանը նոր նախագահ կունենա գարնանը. ՀՀ նախագահի ընտրության կարգըՀայաստանը նոր նախագահ կունենա գարնանը: Ըստ մայր օրենքի՝ պետության գլխի հրաժարականից ոչ ուշ քան 35 օր անց պետք է խորհրդարանը նոր ընտրություն անի: Արմեն Սարգսյանը դեռ 7 օր ունի՝ մտածելու և հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար:Ավելին21:4024.01.22