Լրահոս

2022-02-09
2022-02-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Պահակատանը հայտնաբերվել է 67-ամյա տղամարդու դի
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած տղամարդու մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը առավոտյան ոստիկանության Սրտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ Արմեն Գ.-ից, ով հայտնել է, որ Վերին Արտաշատ գյուղի «Բելովո» անձեռոցիկի գործարանի պահակատանը դի կա: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Նավասարդյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորութամբ:
    22:25
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են․ Պեսկովի հայտարարությունը
    Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետը դեռ հստակ չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, նման այց նախատեսվում է, այդ մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք, Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը նույնպես պայմանավորվել են, որ այցը կայանալու է։ Այն տեղի կունենա, երբ հնարավոր լինի՝ ըստ նախագահների աշխատանքային գրաֆիկի և համաճարակաբանական իրավիճակի։ Դեռ հստակ ժամկետ չկա, բայց օրը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք Պուտինը Թուրքիա այցելել։
    22:15
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանը կմասնակցի՞ Անթալիայի դիվանագիտական ֆորումին
    Երևանը դեռ չի արձագանքել Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու թուրքական կողմի հրավերին, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ լրագրողների հետ զրույցում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Չավուշօղլուն նշել է, որ մարտի 11-13-ը Թուրքիայում կայանալիք ֆորումին մասնակցելու հրավերներն ուղարկվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ «Երևանը դեռ չի հաստատել մասնակցությունը համաժողովին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
    21:13
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դանիան կբարձրացնի զինված ուժերի պատրաստականությունը
    Դանիայի կառավարությունը, պաշտպանության նախարարության առաջարկով, որոշել է բարձրացնել զինված ուժերի պատրաստականության աստիճանը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում ՆԱՏՕ-ին աջակցություն ցուցաբերելու նպատակով, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության, ՆԱՏՕ-Ի արագ արձագանքման ուժերի դանիական գումարտակի պատրաստականությունը կբարձրացվի 1-5 օրվա ընթացքում, կկատարելագործվեն օդային հարձակումը հետ մղելու հմտությունները, անհրաժեշտության դեպքում երկու F-16 ինքնաթիռներ կտեղակայվեն Բորնհոլմ կղզում։ Ըստ գերատեսչության՝ նման միջոց արդեն ձեռնարկվել է՝ «Դանիայի օդային տարածքի մոտ ռուսական ավիացիայի ակտիվացման ֆոնին»։ Ընդհանուր պատրաստականության բարձրացման պայմաններում Դանիայի զինված ուժերը, ինչպես նախկինում էր, սահմանին խնդիրների կատարմամբ և Կոպենհագենում քաղաքացիական օբյեկտների պահպանությամբ չեն զբաղվի, այդ առաքելությունը կարող է պատվիրակվել ոստիկանությանը։
    21:03
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Համաձայնության ենք եկել «Թալիբանի» հետ՝ Աֆղանստանի 4 օդանավակայանները շահագործելու հարցում․ Չավուշօղլու
    Թուրքիան ու Քաթարը սկզբունքային համաձայնության են եկել «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչների հետ՝ Աֆղանստանի 4 օդանավակայանները շահագործելու հարցում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ TRT հեռուստաալիքի համաձայն՝ Չավուշօղլուն ասել է, որ Աֆղանստան կատարելիք իր այցը կախված է թալիբների և օդանավակայանները շահագործող համատեղ ընկերության միջև վերջնական պայմանավորվածության ամրագրումից։ «Գուցե հնարավոր լինի այդ համաձայնագիրը ստորագրել Թուրքիայի և Քաթարի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Այդպիսի առաջարկ կա Քաթարից, ես համաձայնել եմ»,- ասել է Չավուշօղլուն։ Օդանավակայանների շահագործման խնդրի շուրջ բանակցությունները վերջին անգամ անցկացվել են են Ստամբուլում, ձեռք են բերվել սկզբունքային պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են 4 օդանավակայաններին։ Սկզբում համատեղ շահագործումը կիրականացվի Քաբուլի օդանավակայանում, 6 ամիս անց՝ Մազարի-Շարիֆի օդանավակայանում, ևս 6 ամիս անց՝ Կանդագարի, ևս 6 ամիս անց՝ Հերաթի օդանավակայանում»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։
    20:58
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը փորձում է օրինականացնել Արցախում կիրառված ռազմական ուժի արդյունքները․ ԱՀ ԱԳՆ
    Եթե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում պատմությանն ու մշակույթին վերաբերող ադրբեջանական մեքենայությունները ծառայում էին որպես արդարացում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայկական բնակչության բռնի տեղահանման համար, ապա հիմա դրանք միտված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ուժի ապօրինի կիրառման արդյունքների օրինականացմանը: Արցախի արտաքին գործերի նախարարությունն այսպես է արձագանքել է Ադրբեջանի մշակույթի նախարարի` Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությանը։ «Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում»,- նշված է ԱԳն տարածած հայտարարության մեջ։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ Արցախի տարածքում հայկական ներկայության ոչնչացումը պատմության կեղծման, հայկական մշակութային կոթողների ոչնչացման և բնիկ տեղանունների անվանափոխման միջոցովԱդրբեջանի ագրեսիայի շարունակումն է այլ մեթոդներով: Սա մարտահրավեր է նաև միջազգային հանրության համար: Հիշեցնում են՝ ՄԱԿ-ի դիրքորոշմամբ՝ մշակութային օբյեկտների ոչնչացումը պատերազմական հանցագործություն է և հավասարեցվում է ահաբեկչական գործողություններին: Բացի այդ, հայկական մշակութային և կրոնական կոթողները փոխակերպող հատուկ հանձնաժողովի ստեղծումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է: Նշված միջանկյալ միջոցները պաշտոնական Բաքվից պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը: «Որոշումը պարտադիր ուժ ունի Ադրբեջանի համար: Բաքվի հրաժարումը կատարել այն ցուցադրում է Բաքվի մտադրությունը խափանել, թեկուզև տեղային մակարդակով, միջազգային հարաբերությունների համակարգը, որն ապահովում է միջազգային խաղաղություն և անվտանգություն»,- ընդգծվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել միջազգային պարտավորությունները՝ պահպանելով և հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը։
    20:41
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահան Հունանյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանն այսօր այցելել է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
    ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այսօր եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Վահան Հունանյանը զերծ մնաց հավելյալ մեկնաբանություններից։ Հիշեցնենք, որ Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախօրեին հնչեցրած ոչ միանշանակ հայտարարություններն առաջացրել են հասարակության ու քաղաքական ուժերի դժգոհությունը, արժանացել բացասական արձագանքի։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Բելառուսի դեսպանին ԱԳՆ-ում ներկայացվել են Հայաստանի մտահոգությունները՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձևակերպումների կապակցությամբ։
    20:22
    08.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Շանտա՞ժ, թե՞ քաղաքական զրույց. ֆիզարձակուրդում գտնվող «քայլականը» զրկվել է Երևանի ավագանու մանդատից
    Ավագանու այսօրվա նիստում հաստատվել է ֆիզարձակուրդում գտնվող «քայլական» Լուսինե Մխոյանի լիազորությունների դադարեցումը: Վարկած կա, որ պատճառը ոչ թե նրա բացակայություններն են, այլ այն, որ Մխոյանը չի միացել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին:
    20:21
    08.02.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ո՞ւմ է պետք Հայաստանը». Երևանը պատասխանում է Լուկաշենկոյի սկանդալային հարցին
    Լուկաշենկոն հարցազրույց էր տվել ու հռետորական հարցադրում արել՝ Հայաստանը ինչ-որ մեկին պե՞տք է: Հայաստանի ԱԳՆ-ն դրանք անվանել է «ինքնատիպ վերլուծություններ»:
    19:19
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Միութենական պետության մաս կազմելու հարց Հայաստանում չի քննարկվում. Հակոբ Արշակյան
    Հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և որևէ հայտարարություն չի կարող ազդել երկու ժողովուրդների բարեկամության վրա, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը։ Անդրադառնալով միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Արշակյանն ասաց, որ նման հարց չի քննարկվում: «Մենք բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Բայց ես ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա», - ասաց Արշակյանը:
    18:45
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զավեշտալի դեպք օլիմպիական խաղերում. դրոշը փաթաթվել է զինվորի գլխին, իսկ ի՞նչ է եղել հետո
    Պեկինի օլիմպիական խաղերում` օլիմպիական խորհրդանիշներով դրոշի բարձրացման ժամանակ, զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Ռուսաստանի պատվիրակության մարզիկների մրցանակաբաշխության ժամանակ օլիմպիական դրոշը բարձրացնելիս այն ծածկել է պատվո պահակախմբի զինվորներից մեկի դեմքը։ Կարելի է ասել` դրոշը «փաթաթվել» է զինվորի գլխին։ Որքան է կազմում Պեկինի օլիմպիադայի պաշտոնական բյուջեն Չնայած դրան, չինացի զինվորականները դրսևորել են նախանձելի զսպվածություն և կարգապահություն։ Նրանց դեմքի արտահայտությունն անգամ աննշան չի փոխվել։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
    18:37
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու Kawasaki Ninja մոտոցիկլը, այն կողաշրջվել է
    Այսօր՝ փետրվարի 8-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 14:30-ի սահմաններում Մոսկովյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել են 30-ամյա Մհեր Հայրապետյանի վարած Kawasaki Ninja մակնիշի մոտոցիկլն ու 28-ամյա Գագիկ Վանեցյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
    18:20
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավստրալիայի վարչապետը ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների զոհերից
    Ավստրալիայյի վարչապետ Սքոթ Մորիսոնը ներողություն է խնդրել նախկին պետական ​​ծառայող Բրիթանի Հիգինսից, ով մեղադրել էր գործընկերջը խորհրդարանի շենքում կատարված բռնաբարության մեջ, հաղորդում է BBC News-ը։ «Ես ներողություն եմ խնդրում միսս Հիգինսից այդ սարսափելի իրողության համար։ Այն վայրը, որտեղ պետք է ապահով լիներ, պարզվեց, մղձավանջ էր»,- ասել է Մորիսոնը: Ըստ պարբերականի տվյալների՝ Մորիսոնը պաշտոնապես ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների մյուս զոհերից։
    18:15
    08.02.22
    Ավելին