Լրահոս
2022-02-08
-
ՀասարակականԿոշիկների ներբաններում հայտնաբերվել են թմրամիջոցներՍույն թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա. Հ. -ի կողմից դատապարտյալ Ա. Ղ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա կոշիկների ներբաններում թաքցված է եղել 7 փաթեթ: ԱՆ Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 59,32 գրամ քաշով բուսական և 15,36 գրամ քաշով դարչնագույն, փոշենման, առանձնացված զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Ավելին16:4608.02.22 -
ՄիջազգայինԿրեմլում բացատրել են՝ ինչու էր Պուտինի և Մակրոնի միջև սեղանն այդքան երկարՌուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունների համար նախատեսված սեղանի ընտրությունը կապված է եղել աշխարհում կորոնավիրուսի հետ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Подъем»- ը Telegram-ի իր ալիքում։ «Բացառապես համաճարակաբանական միջոցառումներ»,- պարզաբանել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:Ավելին16:3808.02.22 -
Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԱդրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իրավիճակը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը է ներխուժել է Վարդենիսի Սոթքի հանքավայրի մոտ գտնվող դիրքեր։Ավելին16:3608.02.22 -
ՀասարակականԲորիս Բախշիյանի հետ կապված հայտարարությունները ճիշտ չեն. Գլխավոր դատախազի տեղակալ«Բորիս Բախշիյանի հետ կապված հայտարարությունները ճիշտ չեն, որովհետև դեռ այն փուլում, երբ ոչ մի տվյալ չէր հրապարակվել իր գործի հետ կապված և որևէ մեկը չգիտեր, թե ինչի մասին է խոսքը, հրապարակվեցին մտահոգություններ և գործը կապվեց այլ հանգամանքների հետ, Աշոտ Մինասյանի գործի հետ։ Կրկնում եմ՝ այնքանով, որքանով այդ դատողությունները չեն ներառում գործի իրական հանգամանքները՝ դրանք օբյեկտիվ լինեն չեն կարող»,-այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ իրենք Աշոտ Մինասյանի գործով դատավորի կայացրած որոշման հետ համաձայնել են և չեն բողոքարկում և Բորիս Բախշիյանի գործը կապել դրա հետ՝ անմտություն է։ «Փաստերը շրջանցում են, իսկ երբ կա դիտավորություն, ցանկացած հանգամանք կարելի է կապել ցանկացած բանի հետ։ ԲԴԽ-ում ես մասնակից եմ եղել մասնագիտական քննարկմանը։ Ցավում եմ, որ այդ քննարկման ժամանակ կոնկրետ վարքագիծ ունեցող անձինք, դրանից դուրս, հատկապես տեսանկարահանող սարքերի առաջ, անում են հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն համադրվում այդ վարքագծի հետ»,-նշեց դատախազի տեղակալը։ Գևորգ Բաղդասարյանն ասում է, որ եղել է իրավիճակ, որ ըստ Բորիս Բախշիյանի կայացրած որոշման՝ իրենք կարող էին կալանավորել մեղադրյալներից մեկին։ «Որ արած լինեինք այդպես, մեզ կմեղադրեիք ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։ Ասեմ ուղղակի, որ քրեական գործ կա հարուցված՝ կազմակերպված խմբի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրվելու համար»,-ասաց նա։ Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ իրենք պատրաստ են բոլոր փաստերին տալ գնահատականներ։Ավելին16:3008.02.22 -
ՀասարակականԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 31 տարեկան տղամարդու դիԵրեւանում, այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և 1 հատ բջջային հեռախոս։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սեյրան Գ-ն էր։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Աբովյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։Ավելին16:2508.02.22 -
ՀայաստանՊաշտպանության փոխնախարարը վստահեցնում է՝ զոհված զինծառայողների հարազատներին փոխհատուցում տալու հարցում «թացը չորից ջոկում են»Ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, թե երեք-չորս ընտանիք կա, որոնք փաստացի ամուսնության մեջ են գտնվել, բայց երեխա չեն հասցրել ունենալ, օրինակ, հուլիսին ամուսնացել են, սեպտեմբերին պատերազմը սկսվել է ու զոհվել կամ անհետ կորել են: Պատգամավորն առաջարկում է, որ այդ կատեգորիայի կանայք նույնպես մտնեն նախագծի մեջ, սակայն Պաշտպանության նախարարությունը մերժել է առաջարկը: Ըստ պատգամավորի՝ սա բարոյական առումով կարևոր էր, որովհետև կինը եղել է ամուսնացած, համատեղ կյանքով ապրել են ու եթե այդ ընթացքում չի ստացվել երեխա ունենալ, մարդու բարոյական կորուստը չի փոխհատուցվում: Հայկ Սարգսյանն ասաց, թե սկզբում այդ խմբի մարդիկ նույնպես ներառվել են շահառուների ցանկում, սակայն Պաշտպանության նախարարության ու կառավարության հետ քննարկումների արդյունքում առաջարկ է եղել, որ կետը հանվի, քանի որ «շատ է լղոզվում» ու շատ դժվար է տարանջատել կինն իրականում եղե՞լ է փաստական ամուսնության մեջ, թե՞ ուղղակի իրար հետ բնակվել են: Շիրակ Թորոսյանն էլ ասաց, թե բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել, որոնցով այդքան էլ բարդ չէ «թացը չորից ջոկել»: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ արձագանքեց, թե տեղյակ է՝ ում է վերաբերում հարցը, քանի որ այդ խնդրով տվյալ զինծառայողի ազգականը դիմել է ՊՆ: «Պետք չէ զուգահեռ անցկացնել ամուսնությունը գրանցված ու փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջև. նրանք այս կարգավորման տրամաբանության մեջ չեն կարող ընկալվել: Մենք այս մոտեցումից հրաժարվում ենք, կոնկրետ մեկ դեպք նշեմ, երբ ունենք նման խնդիր. տվյալ անձը պնդում է, ասում է՝ իմ դուստրը ամուսնացած է եղել, մի քանի ամիս ապրել են համատեղ կյանքով, պատերազմից հետո զոհվել է ու հիմա շահառու են հանդիսանում միայն զինծառայողի ծնողները, այստեղ մենք հրաժարվել ենք հնարավորություն ընձեռելուց ու «թացը չորից ջոկելու» տրամաբանությամբ մենք շահառու ընկալում ենք միայն այն անձանց, որոնք ունեն համատեղ փաստացի բնակության կյանքում երեխաներ», - հայտարարեց Պաշտպանության փոխնախարարը: Հիշեցնենք՝ փոփոխություններով առաջարկվում է հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զոհվածի քրոջը, եղբորը, եթե մյուս շահառուները համարվում են բացակայող, ինչպես նաև շահառու համարել փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կնոջը, եթե ունեն համատեղ երեխա:Ավելին16:1408.02.22 -
ԱրցախԱդրբեջանական մարտական դիրքից կրակել են Խրամորթի քարամշակման կետում աշխատող բանվորների վրա. Արցախի դատախազություն2022թ. փետրվարի 05-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորոգման աշխատանքներ էին կատարում: Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ: Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազությունը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/02/08/1246273/?fbclid=IwAR2bPHBp2LzsfhvkUYJdQ2LUJrY3yXgc5MMJxwm26pMMxmAMzDVuiG0kvYU © 1998 - 2022 Առավոտ – Լուրեր ՀայաստանիցԱվելին16:0908.02.22 -
ՀասարակականՓայտանյութով բեռնված 2 «Զիլ». 702 000 դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք են հայտնաբերել։ Տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում կատարել` լուսանկարներ տեղադրելով։ Փետրվարի 8-ին, ժամը 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «Զիլ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերվել է 8.5 խմ և 11 խմ փայտանյութ, որի ձեռքբերման իսկությունը հավաստող փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702 000 դրամ։Ավելին16:0608.02.22 -
ՀասարակականՊուտինի և Մակրոնի բանակցությունների երկար սեղանը՝ մեմերի առիթԵրկար սեղանը, որի մոտ Պուտինն ու Մակրոնը նստել էին նախորդ օրը բանակցությունների, համացանցում դարձել է մեմերի առիթ։Ավելին16:0008.02.22 -
ՀայաստանՈրևէ հայտարարություն չի կարող ազդել հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության վրա. Արշակյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասինՀայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և որևէ հայտարարություն չի կարող ազդել երկու ժողովուրդների բարեկամության վրա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի վերաբերյալ: Անդրադառնալով միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Արշակյանն ասաց, որ նման հարց չի քննարկվում: «Մենք բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Բայց ես ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա»,-ասաց Արշակյանը: Նա հավելեց, որ տարբեր ժամանակներում տարբեր նման արտահայտություններ կամ դրան նմանվող արտահայտություններ եղել են: «Իրենց ներքաղաքական, երկրին վերաբերող հարցերի շուրջ հնչող հայտարարություններ են, որևէ կերպ նման հարցեր չեն քննարկվում Հայաստանում»,-վստահեցրեց Արշակյանը: Նա հիշեցրեց ՀՀ արտգործնախարարության պատասխան հայտարարության մասին՝ նշելով, որ իր մեկնաբանությունը չի տարբերվում դրանից:Ավելին15:5508.02.22 -
ՀայաստանԱնօրինականությունը Նիկոլից ենք սովորել․ քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհըԼարված իրավիճակ է Մարտունի-Վարդենիս ճանապարհին։ Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը:Նրանք ի նշան բողոքի փակել են ճանապարհը։ Ցուցարարների խոսքով՝ ճանապարհը բաց է միայն շտապօգնության և ռազմական մեքենաների համար, մյուսների համար ճանապարհը չի բացվելու: Ոստիկանների դիտարկմանը, թե քաղաքացիներն անօրինական են ճանապարհ փակել, ցուրարարներից մեկն արձագանքեց. «Անօրինականությունը Նիկոլից ենք սովորել»։ Ասում են՝ «ընտրություն են դրել», մարդը անցել է, թող նշանակովի լիներ՝ չանցներ։ Ցուցարարները շեշտում են, որ միակ աշխատող մարդը Ահարոն Խաչատրյանն է ու նա կարող է Վարդենիս խոշորացված համայնքի համար սրտացավ աշխատել։Ավելին15:4808.02.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանովՀանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևանում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը սպասվում են տեղումներ:Ավելին15:4708.02.22 -
ՀայաստանՄի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերքԲնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ էր Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են ատրճանակների, հրացանի և զինամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի և Մասիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ այդ բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Նոյեմբերյանի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Ճամբարակի բաժիններում։ Մասնավորապես, Ճամբարակում՝ ինքնաշեն կրակող սարքի և ռազմամթերքի, Վարդենիսում՝ ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի։ Ապօրինի պահվող ատրճանակների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գուգարքի, Դիլիջանի և Արմավիրի բաժիններում։ Ատրճանակները Դիլիջանի և Արմավիրի բաժիններ բերած անձինք կամավոր հանձնել են նաև ռազմամթերք։ Ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Թալինի բաժնում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում, մասնավորապես, Մալաթիայի և Կենտրոնական բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Նոր Նորքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Նոր Նորքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին15:4008.02.22 -
ՀասարակականՀրազդան գետից տղամարդու դի է դուրս բերվել․ ԱԻՆՓետրվարի 8-ին, ժամը 12:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, Հրազդան գետի մեջ դի է նկատվել: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի։Ավելին15:2008.02.22 -
ՀասարակականՈ՞ւմ եք ուղղում այդ միլիարդները. Սոնա Ղազարյանը «ավտորիտար Ադրբեջանի» հարցով դիմեց միջազգային գործընկերներինԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, մասնավորապես, հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը: «Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, ինչպես նաև հիշեցնել, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավիրելու քաղաքականությամբ», - Ազգային ժողովում հայտարարեց Ղազարյանը: Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում նույնպես ընդունվել են բանաձևեր, որտեղ խոսվում է հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձի մասին: Պատգամավորը հիշեցրեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի «Ղազանչեցոց» եկեղեցու երկու անգամ ռմբակոծվելը` շեշտելով, որ դա պատահականություն չի եղել: «Ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը՝ դա հստակ մարտավարություն է՝ հայկական հետքերը մաքրելու: Ես ուզում եմ միջազգային մեր գործընեկներին հարցնել` ո՞ւմ են նրանք ուղղում այդ միլիարդները և ի՞նչ նպատակներով են դրանք օգտագործվելու», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:Ավելին15:0808.02.22 -
ՀայաստանԼարված վիճակ Վարդենիսում. վիճաբանություն սկսվեց փողոցը փակածների և ուղևորների միջեւԱվելին15:0408.02.22 -
ԱրցախԱրցախի պետնախարարն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ ԱվդալյանինԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ԼՂՀ սպորտի և սպորտային պարերի միության նախագահ և պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանին ու քարտուղար Սաթի Աթոյանին: Քննարկվել են Արցախում սպորտի զարգացման ու սպորտային պարերի հանրայնացման հետ կապված որոշ հարցեր, երկուստեք ընդգծվել է մարզական կյանքն աշխուժացնելու անհրաժեշտությունը: Իր խոսքում Արտակ Բեգլարյանը նշել է. «Պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի կարիք Արցախը շատ ունի, և ես համոզված եմ, որ հետևողական ու ինստիտուցիոնալ աշխատանքի միջոցով կարող ենք հասնել մարզական նորանոր հաջողությունների և՛ միջազգային, և՛ ներքին հարթակներում: Այդ առումով կարևորում եմ Հայաստանի Հանրապետության պրոֆեսիոնալ շրջանակների հետ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը հավաստիացրել են, որ իրենք պատրաստակամ են հնարավորինս աջակցելու Արցախում սպորտի և սպորտային պարերի զարգացման ջանքերին:Ավելին15:0008.02.22 -
ՀասարակականԵս պաշտպանել եմ Նիկոլին, բայց էսօր հիասթափվել եմ, թողե՛ք, գնացեք. Նարինե ՈսկանյանԱյսօր ArmLur.am-ի զրուցակիցը դերասանուհի Նարինե Ոսկանյանն է, նույն ինքը՝ Պաուզա Անոն: Նա խոսել է մեր երկրում տիրող վիճակի եւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հարաբերություններ, պատերազմի եւ ոչ միան: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:Ավելին14:5808.02.22 -
ՀայաստանՄասիսի փրկարարները Սևջուր գետից դուրս են բերել տղամարդու կիսաքայքայված դիԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սևջուր գետի մեջ դի կա։ Փրկարարները նավակի միջոցով մոտեցել են կամրջի բետոնե սյուների տակ գտնվող դիակին, ապա ճոպանների միջոցով այն դուրս են բերել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն այն կիսաքայքայված վիճակում է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկականԱվելին14:5308.02.22