Լրահոս
Հասարակական
18:15
08.02.22
115

Ավստրալիայի վարչապետը ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների զոհերից

Img default alt hy

Ավստրալիայյի վարչապետ Սքոթ Մորիսոնը ներողություն է խնդրել նախկին պետական ​​ծառայող Բրիթանի Հիգինսից, ով մեղադրել էր գործընկերջը խորհրդարանի շենքում կատարված բռնաբարության մեջ, հաղորդում է «BBC News»-ը։

«Ես ներողություն եմ խնդրում միսս Հիգինսից այդ սարսափելի իրողության համար։ Այն վայրը, որտեղ պետք է ապահով լիներ, պարզվեց, մղձավանջ էր»,- ասել է Մորիսոնը:

Ըստ պարբերականի տվյալների՝ Մորիսոնը պաշտոնապես ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների մյուս զոհերից։