Լրահոս
Հայաստան
18:20
08.02.22
138

Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու Kawasaki Ninja մոտոցիկլը, այն կողաշրջվել է

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 8-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 14:30-ի սահմաններում Մոսկովյան փողոցի  թիվ 35 հասցեի դիմաց բախվել են 30-ամյա Մհեր Հայրապետյանի վարած Kawasaki Ninja մակնիշի մոտոցիկլն ու 28-ամյա Գագիկ Վանեցյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան:  

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: