Լրահոս
Հասարակական
20:22
08.02.22
128

Վահան Հունանյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանն այսօր այցելել է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Img default alt hy

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն «Aysor.am»-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այսօր եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Վահան Հունանյանը զերծ մնաց հավելյալ մեկնաբանություններից։

Հիշեցնենք, որ Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախօրեին հնչեցրած ոչ միանշանակ հայտարարություններն առաջացրել են հասարակության ու քաղաքական ուժերի դժգոհությունը, արժանացել բացասական արձագանքի։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Բելառուսի դեսպանին ԱԳՆ-ում ներկայացվել են Հայաստանի մտահոգությունները՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձևակերպումների կապակցությամբ։