Լրահոս
Հասարակական
22:25
08.02.22
398

Պահակատանը հայտնաբերվել է 67-ամյա տղամարդու դի

Img default alt hy

Փետրվարի 7-ի առավոտյան ոստիկանության Սրտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ Արմեն Գ.-ից, ով հայտնել է, որ Վերին Արտաշատ գյուղի «Բելովո» անձեռոցիկի գործարանի պահակատանը դի կա, հայտնում է «shamshyan.com»-ը։

Ոստիկանները նշված գործարանի պահակատանը դեմքով դեպի էլեկտրական ջեռուցիչի վրա ընկած, մարմինը կիսով չափ այրված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Լևոն Շ.-ի դին:

Դատաբժշկի նախնական  հայտնածի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: