Լրահոս
Հասարակական
22:15
08.02.22
427

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են․ Պեսկովի հայտարարությունը

Img default alt hy

Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետը դեռ հստակ չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, նման այց նախատեսվում է, այդ մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք, Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը նույնպես պայմանավորվել են, որ այցը կայանալու է։ Այն տեղի կունենա, երբ հնարավոր լինի՝ ըստ նախագահների աշխատանքային գրաֆիկի և համաճարակաբանական իրավիճակի։ Դեռ հստակ ժամկետ չկա, բայց օրը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք Պուտինը Թուրքիա այցելել։