Լրահոս
Առողջապահական
11:22
09.02.22
263

Կորոնավիրուսի պատկերը՝ Հայաստանում․ մահվան նոր դեպքեր են գրանցվել

Img default alt hy

Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 հազար 885 դեպք, որից 359 հազար 456-ը`առողջացած, 8108-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 հազար 762 բուժառու, նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկ օրում կատարվել է 7297 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք, առողջացել է 3291 քաղաքացի, արձանագրվել է մահվան 6 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 797 հազար 392-ի: